Աբրահամը ապրել է 4000 տարի առաջ՝ ճանապարհորդելով դեպի ներկա Իսրայել։ Աստված նրան որդի էր խոստացել, որը կդառնար «մեծ ազգ»։ Սակայն իր որդու ծնունդը տեսնելու համար նա պետք է հավատար և սպասեր մինչև ծերություն։ Այսօրվա հրեաներն ու արաբները Աբրահամից են գալիս, ուստի մենք գիտենք, որ խոստումը իրականացավ, և որ նա, որպես մեծ ազգերի հայր, կարևոր անձնավորություն է պատմության մեջ:

Փորձությունը. Իսահակի Միացումը
Աբրահամը շատ ուրախ էր տեսնելով, թե ինչպես է իր որդի Իսահակը մեծանում և տղամարդ դառնում։ Բայց հետո Աստված դժվար արաջադրանք տվեց Աբրահամին, նրան փորձելու համար։ Աստված ասաց.
«Վերցրո՛ւ քո սիրած միակ որդուն՝ Իսահակին, գնա՛ Մորիայի երկիրը և ողջակե՛զ արա նրան այն սարերից մեկի վրա, որ քեզ կասեմ»։
ԾՆՆԴՈՑ 22:2
Սա դժվար է հասկանալ։ Ինչո՞ւ պետք է Աստված ասեր Աբրահամին դա անել։ Բայց Աբրահամը, ով Աստծուն վստահել գիտեր ՝ նույնիսկ երբ չէր հասկանում
…վաղ առավոտյան վեր կացավ,…և իր հետ վերցրեց երկու ծառաներին և իր որդի Իսահակին…և ելավ գնաց այն տեղը, որ Աստված ասել էր նրան։
ԾՆՆԴՈՑ 22:3
Երեք օր ճանապարհորդությունից հետո նրանք հասան լեռը։ Վերջապես
…նրանք հասան այն վայրը, որը ճշմարիտ Աստված ցույց էր տվել Աբրահամին։ Այնտեղ նա մի զոհասեղան շինեց, շարեց փայտերը, իր որդի Իսահակի ձեռքերն ու ոտքերը կապեց և նրան դրեց զոհասեղանին՝ փայտերի վրա: Ապա Աբրահամը մեկնեց ձեռքը, վերցրեց մեծ դանակը, որ սպանի իր որդուն:
ԾՆՆԴՈՑ 22: 9-10
Աբրահամը պատրաստ էր Աստծուն հնազանդել։ Հենց այդ պահին մի նշանավոր բան տեղի ունեցավ։
Բայց Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։
Նա պատասխանեց. «Ահա՛ ես»։
Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր տղային, ոչ մի բան մի՛ արա նրան, որովհետև հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց և քո միակ որդուն չխնայեցիր ինձանից»։
Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, որ իր ետևի մացառուտի մեջ մի խոյ կա՝ եղջյուրներից բռնված։ Աբրահամը գնաց, վերցրեց խոյը և ողջակեզ մատուցեց այն իր որդու փոխարեն։
ԾՆՆԴՈՑ 22: 11-13
Վերջին պահին Իսահակը փրկվեց մահից, և Աբրահամը տեսավ մի արու ոչխար և զոհաբերեց այն։ Աստված տվել էր մի խոյ, և խոյը զբաղեցրեց Իսահակի տեղը։
Հիմա եկեք հարց տանք։ Պատմության այս պահին խոյը մեռա՞ծ է, թե՞ կենդանի։
Ինչո՞ւ եմ սա հարցնում։ Որովհետև, հիմա, Աբրահամը անուն կտա այդ վայրին, բայց շատերը չեն նկատի դրա կարևորությունը։ Պատմությունը շարունակվում է…
Աբրահամն այդ վայրը կոչեց «Եհովայիրե»(Տերը կապահովի): Ահա թե ինչու այսօր ասում են. «Տիրոջ լեռան վրա պիտի տրվի»
ԾՆՆԴՈՑ 22:14
Մեկ այլ հարց. Աբրահամի տված անունը այդ վայրին [«Եհովայիրե»(Տերը կապահովի)] անցյալո՞ւմ է։
Նայելով դեպի ապագա, այլ ոչ թե անցյալ
Այն ապագա ժամանակով է։ Շատերը ենթադրում են, որ Աբրահամը, այդ վայրը անվանելով, մտածում էր խոյի մասին։ Աստված այն ապահովել էր՝ խոյին բռնելով թփուտում։ Այնուհետև Աբրահամը այն զոհաբերել էր իր Իսահակի փոխարեն։ Բայց երբ Աբրահամը անունը տվեց, այդ խոյն արդեն մեռած էր և զոհաբերված։ Եթե Աբրահամը մտածում էր այդ խոյի մասին՝ արդեն մեռած և զոհաբերված, նա այն կանվաներ «Տերը ապահովել է»։ Նա այն կանվաներ անցյալ ժամանակով։ Եվ եզրափակիչ նախադասությունը կլիներ. «Եվ նույնիսկ հիմա մարդիկ ասում են. «Տիրոջ լեռան վրա այն տրվվեց»»։ Բայց անունը նայում է դեպի ապագա, այլ ոչ թե անցյալ։ Աբրահամը չի մտածում արդեն մեռած խոյի մասին։ Նա այն անվանում է ինչ-որ այլ բանի համար, որը ապագայում է: Բայց ի՞նչ։
Որտե՞ղ է այդ վայրը։
Հիշե՛ք, թե որտեղ է տեղի ունեցել այս զոհաբերությունը, որը տեղի է ունեցել պատմության սկզբում.
(«Վերցրո՛ւ քո սիրած միակ որդուն՝ Իսահակին, գնա՛ Մորիայի երկիրը»)
ԾՆՆԴՈՑ 22:2
Սա տեղի ունեցավ «Մորիայում»։ Այս որտե՞ղ է։ Աբրահամի օրերում (մ.թ.ա. 2000 թվական) սա ամայի վայր էր, որտեղ կայն միայն մի քանի թփեր, մեկ վայրի խոյ և, լեռան վրա, Աբրահամն ու Իսահակն էին։ Սակայն հազար տարի անց (մ.թ.ա. 1000 թվական) Դավիթ թագավորը այնտեղ կառուցեց Երուսաղեմ քաղաքը, իսկ նրա որդի Սողոմոնը՝ առաջին հրեական տաճարը։ Աստվածաշնչում ավելի ուշ կարդում ենք, որ.
Ի վերջո, Սողոմոնը սկսեց կառուցել ՏԻՐՈՋ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա…
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:1
Մորիա լեռը դարձավ Երուսաղեմ՝ հրեական քաղաքը՝ հրեական տաճարով։ Այսօր այն սուրբ վայր է հրեա ժողովրդի համար, և Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաքը։
Աբրահամի և Հիսուսի Զոհաբերությունը
Եկեք մի փոքր մտածենք Հիսուսի տիտղոսների մասին։ Հիսուսի ամենահայտնի տիտղոսը «Քրիստոս»-ն է։ Սակայն նա ուներ նաև այլ տիտղոսներ, ինչպիսիք են՝
Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:29
Հիսուսին նաև անվանում էին «Աստծո Գառ»։ Մտածեք Հիսուսի կյանքի ավարտի մասին։ Որտե՞ղ նրան ձերբակալեցին և խաչեցին։ Դա Երուսաղեմում էր (որը նույնն է, ինչ «Մորիա լեռ»)։ Աստվածաշունչը շատ հստակ ասում է, որ՝
Երբ [Պիղատոսը] պարզեց, որ նա [Հիսուսը] Հերովդեսի իշխանության տակ եղող տարածքից է, ուղարկեց նրան Հերովդեսի մոտ, որն այդ օրերին նույնպես Երուսաղեմում էր։
ՂՈՒԿԱՍ 23:7
Հիսուսի ձերբակալությունը, դատավարությունը և մահը տեղի են ունեցել Երուսաղեմում (=Մորիա լեռ): Ժամանակագրությունը ցույց է տալիս Մորիա լեռան վրա տեղի ունեցած իրադարձությունները:

Վերադառնանք Աբրահամին։ Ինչո՞ւ նա այդ վայրը ապագա ժամանակով անվանեց «ՏԵՐԸ կապահովի»։ Իսահակը վերջին պահին փրկվեց, երբ Աբրահամը նրա փոխարեն գառ զոհաբերեց։ Երկու հազար տարի անց Հիսուսը՝ «Աստծո Գառը», զոհաբերվում է նույն վայրում։ Նա դա արեց, որպեսզի ես և դու նույնպես կարողանանք ապրել։
Աստվածային Ծրագիր
Կարծես Միտքը կապել է այս երկու իրադարձությունները, որոնք բաժանված են 2000 տարվա պատմությամբ։ Կապը յուրահատուկ է դարձնում այն, որ առաջին իրադարձությունը մատնանշում է հետագա իրադարձությունը՝ բառերը կազմելով ապագա ժամանակով։ Բայց ինչպե՞ս կարող էր Աբրահամը իմանալ, թե ինչ է պատահելու ապագայում։ Ոչ մի մարդ չգիտի ապագան, հատկապես այդքան հեռու ապագայում։ Միայն Աստված կարող է իմանալ ապագան։ Ապագան կանխատեսելը և այս իրադարձությունների նույն վայրում տեղի ունենալը վկայում է, որ սա մարդկային ծրագիր չէ։ Ավելի շուտ, դա ծրագիր է Աստծուց։ Նա ուզում է, որ մենք մտածենք այս մասին հետևյալ կերպ.

Բարի Լուր Բոլոր Ազգերի համար
Այս պատմությունը նաև խոստում ունի ձեզ համար։ Այս պատմության վերջում Աստված խոստանում է Աբրահամին, որ՝
…և երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն. նրա համար, որ հնազանդվեցիր իմ ձայնին»։
ԾՆՆԴՈՑ 22:18
Եթե դուք պատկանում եք «երկրի վրա ապրող ազգերից» մեկին, ապա այս խոստումը ձեզ էլ է տրված։ Այն վերաբերում է Աստծո կողմից տրված «օրհնությանը»։
Ուրեմն ի՞նչ է այս «օրհնությունը»։ Ինչպե՞ս եք այն ստանում։ Մտածեք պատմության մասին։ Ինչպես խոյը փրկեց Իսահակին մահից, այնպես էլ Հիսուսը՝ Աստծո Գառը, նույն տեղում իր զոհաբերությամբ, փրկեց մեզ մահվան ուժից։ Եթե այդ ամենը ճիշտ է, ապա այն անկասկած լավ լուր է։
Աբրահամի զոհաբերությունը Մորիա լեռան վրա կարևոր իրադարձություն է հին պատմության մեջ: Այսօր միլիոնավոր մարդիկ հիշում և նշում են այն ամբողջ աշխարհում, հատկապես իսլամական ավանդույթներում: Բայց դա նաև կենդանի պատմություն է կյանքի մասին, ձեզ համար 4000 տարի անց: Այս թեման շարունակվում է Մովսեսի հետ: