1867 թվականին, ամերիկացի հայտնի գրող Մարկ Տվենը այցելեց Իսրայելի երկիրը (այն կոչվում էր Պաղեստին): Նա ճանապարհորդեց երկրով մեկ՝ իր դիտարկումները գրելով իր ամենալավ վաճառվող «Պարզամիտ մարդիկ արտասահմանում» գրքում: Նա օգտագործեց «անպատկառ», «անգեղեցիկ» և «անմարդաբնակ» բառերը՝ նկարագրելու համար այն, ինչ տեսավ: Տվենը գրեց.
«Պաղեստինը նստած է քուրձի ու մոխրի մեջ… ամայի և անգեղեցիկ»։
Պարզամիտ մարդիկ Արտասահմանում

Հեզրայելի հովտի մասին Տվենը գրել է.
«Հուզիչ տեսարաններ… Հովտում այլևս չեն լինում։ Ամբողջ տարածքում՝ ոչ երեսուն մղոնում, ոչ մի ուղղությամբ միայնակ գյուղ չկա։ Կան բեդվինական վրանների երկու կամ երեք փոքր խմբեր, բայց ոչ մի մշտական բնակավայր։ Կարելի է այստեղ տասը մղոն անցնել և տասը մարդու չտեսնել»։
Պարզամիտ մարդիկ Արտասահմանում
Նա նկարագրեց Գալիլեան որպես
«այնպիսի մենություն, որը մարդուն մռայլ է դարձնում… Դրա համար էլ եկեք Գալիլեա… այս անմարդաբնակ անապատները, այս ժանգոտած անապատային բլուրները, որոնք երբեք, երբեք չեն թափահարում իրենց կոշտ ուրվագծերի շողքը և մարում ու մարում են մշուշոտ հեռանկարի մեջ. Կափառնայումի այդ մելամաղձոտ ավերակները. այս հիմար Տիբերիա գյուղը, որը քնած է իր վեց թաղման արմավենիների տակ…»
Պարզամիտ մարդիկ Արտասահմանում
Թաբոր լեռ…
«կանգնած է մենակ… մի լուռ հարթավայրում… մի ամայի վայրում… մենք ամբողջ ճանապարհին երբեք մարդ չտեսանք… գրեթե ոչ մի ծառ կամ թուփ։ Նույնիսկ ձիթենին ու կակտուսը՝ անարժեք հողի այդ արագ ընկերները, գրեթե լքել էին երկիրը»։
Պարզամիտ մարդիկ Արտասահմանում
Ամայի երկիր, թե՞ «Կաթով ու Մեղրով հոսող»։
Մարկ Տվենը հատկապես շփոթված էր, քանի որ տեսածը բացարձակապես չէր համապատասխանում Աստվածաշնչում կարդացածին, որտեղ հզոր թագավորներ էին կառավարում մարդկանց, Հիսուսի շուրջը հավաքվում էին մարդկանց բազմություններ, և այն, ինչ Աստվածաշնչում բազմիցս նկարագրվում էր որպես.
… երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։
Երեմիա 32:22
Ուրեմն ի՞նչ պատահեց երկրին։
Այն, ինչ Հիսուսն ասաց և արեց այս երեքշաբթի՝ Զատկի շաբաթվա 3-րդ օրը, բացատրում է դա։ Հիսուսը օգտագործեց խորհրդանշական վարքագիծ և իր ժամանակի մարդկանց հասցեին կատարեց սուր քննադատություն։ Այդպես անելով՝ նա ցուցադրեց դրամատիզմի տաղանդ, որին ականատեսն ենք լինում այսօր նմանատիպ տաղանդավոր հրեա հայրենակիցների մոտ։
Հումորով և Տաղանդավոր Քննադատներ՝ Ներկա և Անցյալ
Այսօր ամենաօժտված և հայտնի մարդկանցից են Բիլ Մարը, Սեթ Ռոգենը, Իվան Ուրգանտը և Սաշա Բարոն Քոհենը, ովքեր բեմադրում են սուր քննադատությամբ, իրոնիայով լի դրամայով և խորհրդանշական դատապարտմամբ:
Բիլ Մարը, ԱՄՆ-ում ամենահայտնի երեկոյան հաղորդման՝ «Իրական ժամանակ Բիլ Մարի հետ» հաղորդման երկարամյա հաղորդավարն է, և պարբերաբար զբաղվում է քաղաքական երգիծանքով և սոցիալական մեկնաբանություններով՝ ոչ մեկին զերծ չթողնելով իր սուր քննադատությունից։
Սեթ Ռոգենը, Կանադացի կատակերգու և կինոռեժիսոր է, և յուրահատուկ հայտնություն ձեռք բերեց իր «Հարցազրույց» ֆիլմով, որը պատկերում է լրագրողների, որոնք մահափորձ են կատարում Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընի դեմ: Հյուսիսային Կորեան սպառնաց «անխնա» վրեժխնդիր լուծել, եթե ֆիլմը չհանվի ցուցադրությունից: Վեճը լայն հրապարակայնություն առաջացրեց և Ռոգենին հայտնիություն բերեց Հյուսիսային Կորեայի բռնապետին «նյարդայնացնելու» իր ունակությունը:
Սաշա Բարոն Քոհենը, հայտնի բրիտանացի երգիծաբան է, ով իր խենթ ալտեր էգո կերպարների՝ղազախ լրագրող Բորատի, ավստրիացի համասեռամոլ նորաձևության լրագրող Բրունոյի, և «Բռնապետը» ֆիլմում գեներալ Ալադինի միոջոցով, այնքան շատ խմբերի է զայրացրել, որ Քոհենը ստիպված է եղել ուժեղացնել իր անվտանգության։
Իվան Ուրգանտի, Ռուսական ամենահայտնի երեկոյան հեռուստաշոուի՝ «Երեկոյան Ուրգանտ», հաղորդավարն է, և հաղորդումը չեղարկվեց, քանի որ նա քննադատում էր Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայում։




CC BY-SA 4.0 , Wikimedia Commons-ի միջոցով
Բացի իրենց երգիծական քննադատությամբ հայտնի լինելուց, այս չորսի նմանությունը նրանց ընդհանուր հրեական ժառանգությունն է։ Նրանք ցույց են տալիս, որ չնայած փոքրաթիվ լինելուն, հրեա երգիծաբանները դրամայի այս ժանրի առաջատարներից են։
Հիսուսը նույնպես վարպետ քննադատ էր։ Սակայն այդ օրը նրա հնչեցրած քննադատությունը մարդկության պատմության վրա շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան ժամանակակից քննադատներինը, որոնց տված երգիծանքը միայն տևում էր մինչև հաջորդ լրատվական ցիկլը։ Դարեր անց այն արթնացրեց Մարկ Տվենի զարմանքը։
Հիսուսի Սպառնացող Հակամարտությունը
Սկզբում մենք վերանայում ենք շաբաթը, ապա նայում ենք, թե ինչ է նա արել այդ օրը։
Հիսուսը կիրակի օրը, ինչպես մարգարեացվել էր, մտել էր Երուսաղեմ, ապա երկուշաբթի օրը փակել էր տաճարը։ Այսպիսով, հրեա առաջնորդները պլանավորել էին սպանել նրան։ Բայց դա ուղիղ չէր լինելու։
Աստված ընտրել էր Հիսուսին որպես Իր Պասեքի Գառ, երբ Հիսուսը մտավ Տաճար երկուշաբթի՝ Նիսանի 10-ին։ Թորան կարգավորում էր, թե ինչ անել ընտրված Պասեքի գառների հետ։
6 Պահեք այն մինչև այս ամսվա տասնչորսերորդ օրը, և Իսրայելի ողջ ժողովուրդը թող այն մորթի երկու երեկոների միջև
Ելք 12:6
Ինչպես մարդիկ հոգ էին տանում իրենց Պասեքի գառների մասին, այնպես էլ Աստված հոգ էր տանում Իր Պասեքի գառի մասին։ Այսպիսով, Հիսուսի թշնամիները (դեռ) չէին կարողանում հասնել նրան։ Այնուհետև Ավետարանը պատմում է, թե ինչ արեց Հիսուսը հաջորդ օրը՝ երեքշաբթի, Զատկի շաբաթվա երրորդ օրը։
Հիսուսը Անիծում է մի Թզենի

17Եվ թողնելով նրանց՝ քաղաքից դուրս եկավ, գնաց Բեթանիա ու գիշերն այնտեղ անցկացրեց։
18 Վաղ առավոտյան քաղաք վերադառնալիս նա քաղց զգաց։ 19Ճանապարհի եզրին մի թզենի տեսնելով՝ մոտ գնաց, բայց տերևներից բացի ոչինչ չգտնելով ծառի վրա՝ ասաց. «Այսուհետև հավիտյան անպտուղ լինես»։ Եվ թզենին իսկույն չորացավ։
Մատթեոս 21:17-19
Ինչո՞ւ նա դա արեց։
Ի՞նչ էր դա նշանակում։
Աշակերտները զարմացած էին, որը ստիպեց Հիսուսին անել մի հանելուկային հայտարարության՝ լեռները ծովը նետելու մասին։
20 Երբ աշակերտները դա տեսան, զարմացած ասացին. «Ինչպե՞ս թզենին իսկույն չորացավ»
21Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե միայն հավատ ունենաք և չկասկածեք, դուք ոչ միայն կանեք այն, ինչ ես արեցի այս թզենուն, այլ եթե անգամ այս լեռանը ասեք՝ «վեր կաց և ծովն ընկիր», այդպես էլ կլինի։ 22Ինչ որ աղոթելիս հավատով խնդրեք, կստանաք»։
Մատթեոս 21:20-22
Թզենու Իմաստը
Նախկին մարգարեները մեզ բացատրում են դա։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են եբրայեցի մարգարեները Թզենին օգտագործել Իսրայելի վրա դատաստանը պատկերելու համար:
Օսեե մարգարեն ավելի հեռու գնաց՝ օգտագործելով թզենին Իսրայելը պատկերելու և ապա անիծելու համար.
10Իսրայելին գտա,
ինչպես խաղողն անապատում.
Ես տեսա ձեր հայրերին,
որոնք մատղաշ թզենու առաջին պտղին էին նման:
Սակայն երբ նրանք եկան Բաալփեգոր
և իրենց նվիրաբերեցին ամոթալի կուռքին,
նողկալի եղան իրենց սիրած բանի նման։
Օսեե 9:10
16 Հարվածվեց Եփրեմը.
նրանց արմատը չորացավ,
պտուղ չեն տալու:
Իսկ եթե ծնի էլ,
ես կմեռցնեմ նրանց արգանդի ցանկալի պտուղը»:
17Իմ Աստվածը մերժելու է նրանց
որովհետև չլսեցին նրան,
և ազգերի մեջ թափառական պիտի լինեն։
Օվսեե 9:16-17 (Եփրեմ=Իսրայել)
Երուսաղեմի կործանումը մ.թ.ա. 586 թվականին իրականացրեց այս և Մովսեսի անեծքները (այստեղ կարող եք տեսնել պատմությունը):
Երբ Հիսուսը անիծեց թզենին, նա խորհրդանշականորեն հայտարարեց Երուսաղեմի մեկ այլ կործանման և հրեաների երկրից արտաքսման մասին։ Նա կրկին անիծեց նրանց՝ նրանց աքսորի հասցնելով։
Թզենին անիծելուց հետո Հիսուսը վերադարձավ Տաճար՝ ուսուցանելով, վիճաբանելով և պարզաբանելով իր անեծքը, հատկապես հրեա առաջնորդների վրա։ Ավետարանը դա այսպես է արձանագրում։
Դատարկ Չէր՝ Անեծքը կատարվում է
Պատմությունից մենք գիտենք, որ Երուսաղեմի և նրա տաճարի այս ավերումը, ինչպես նաև հրեաների համաշխարհային աքսորը, տեղի է ունեցել մ.թ. 70 թվականին։
70 թվականին Տաճարի կործանման հետ մեկտեղ տեղի ունեցավ Իսրայելի չորացումը։ Այնուհետև այն չորացավ հազարավոր տարիներ։

Այս անեծքը պարզապես Ավետարանի պատմության էջերում չէ։ Մենք կարող ենք հաստատել, որ այն տեղի է ունեցել պատմության մեջ։ Հիսուսի կողմից ասված այս Մահացու Անեծքը տևեց շատ սերունդներ։ Նրա օրերի մարդիկ անտեսեցին նրան և հասան կործանման։


Անեծքի Ավարտվելու Ժամանակը
Հիսուսը հետագայում պարզաբանեց, թե ինչպես էր այդ անեծքը գալու և որքան ժամանակ էր այն տևելու։

24Սրով կընկնեն և բոլոր ազգերի մեջ գերի կտարվեն, և Երուսաղեմը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները լրանան։
Ղուկաս 21:24
Նա սովորեցրեց, որ իր անեծքը (ակսորը և Երուսաղեմի նկատմամբ հեթանոսների վերահսկողությունը) կտևի միայն «մինչև որ հեթանոսների (ոչ հրեաների) ժամանակները լրանան»։ Այսպիսով, նա ակնարկեց, որ իր անեծքի ժամանակը կլրանա և այն կավարտվի, ավելի մանրամասն այս կբացատրվի 4-րդ օրվան։
Անեծքը Վերացավ

Այս ժամանակացույցը ցույց է տալիս հրեա ժողովրդի պատմությունը՝ լրացուցիչ մանրամասները կգտնեք այստեղ։ Մեր ժամանակներին անդրադառնալով՝ ժամանակացույցը ցույց է տալիս աքսորի ավարտը։ 1948 թվականին ՄԱԿ-ի հռչակագրով հիմնադրվեց ժամանակակից Իսրայել պետությունը։ 1967 թվականի վեցօրյա պատերազմում, Երուսաղեմ քաղաքը, որն այժմ Իսրայելի մայրաքաղաքն է, վերականգնվեց։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են «հեթանոսների ժամանակները» մոտենում իրենց ավարտին ժամանակակից լրատվական իրադարձություններում։

Հիսուսի անեծքի սկիզբն ու ավարտը, որը խորհրդանշորեն ասվեց թզենուն, ապա բացատրվեց իր ունկնդիրներին, չեն մնացել պարզապես հորինվածք Ավետարանի էջերում: Այս իրադարձությունները ստուգելի են և այսօր լրատվամիջոցների վերնագրեր են դառնում (օրինակ՝ ԱՄՆ-ն իր դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ): Հիսուսը խորը ուսուցանեց, արտահայտեց իր իշխանությունը բնության նկատմամբ, և հիմա մենք տեսնում ենք, որ նրա անեծքը հազարամյակներ շարունակ իր հետքը թողեց իր ազգի վրա: Մենք անտեսում ենք նրան մեր վտանգի տակ:

3-րդ Օրվա Ամփոփում
Թարմացված աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է Հիսուսը անիծում թզենին 3-րդ օրը՝ երեքշաբթի օրը, երբ հոգ է տարվում որպես Աստծո ընտրյալ Գառ։ Մենք տեսնում ենք, որ 4-րդ օրը նա կանխագուշակում է իր վերադարձը, ով գալիս է շատ սխալներ շտկելու համար։

Հետգրություն 3-րդ օրվա Մահացու Անեծքի մասին
Հրեաները մարդկային գործունեության բազմաթիվ ոլորտներում առաջատարի համբավ ունեն։ Սա անկախ այն փաստից, թե նրանք իսրայելցի են, թե հրեական համաշխարհային սփյուռքի մաս։ Սակայն դա ճշմարիտ չէ գյուղատնտեսության մեջ։ Միայն իսրայելցի հրեաներն են կրում այս առանձնահատկությունը։ Իսրայելը դժվարությամբ է վաստակել գյուղատնտեսական տեխնոլոգիաների առաջատարի համբավ։ Սա սկսվեց այն ժամանակ, երբ հրեաները հարյուր տարի առաջ, առաջին անգամ Ալիյա կատարեցին դեպի Պաղեստին։ Այնուհետև նրանք ստեղծեցին կիբուցներ և մոշավներ (ըստ էության տարբեր տեսակի համագործաքցային համայնքային տնտեսություններ)։ Գալիլեայի հյուսիսը ճահճոտ էր, Հրեաստանի բլուրները ժայռոտ էին, իսկ հարավը անապատի պես էր։ Հողը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Մարկ Տվենն էր տեսել և նկարագրել։ Այսպիսով, առաջին բնակիչները պետք է չորացնեին մալարիայով վարակված ճահիճները, մաքրեին հողը և սովորեին ոռոգել։
Ծաղկող Կանաչը Այսօրվա Անապատում
Այսօր Իսրայելը կաթիլային ոռոգման տեխնոլոգիայի համաշխարհային առաջատարն է՝ աճեցնելով և արտահանելով բազմաթիվ մրգեր, բանջարեղեն, հացահատիկներ և կաթնամթերք։ Սա ճիշտ է, չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը բնականաբար բարենպաստ չէ գյուղատնտեսության համար։ Հողի կեսից ավելին բնական անապատ է։ Քանի որ ջրի պակասը այնտեղ լուրջ և շարունակական խնդիր է, իսրայելցի գյուղատնտեսները դարձել են ոռոգման տեխնոլոգիայի համաշխարհային առաջատարներ։

Իսրայելցի ֆերմերները հենց այս վերջին սերնդի ընթացքում կարողացել են հողը անպտուղ, չորացած վիճակից, վերածել կանաչ համայնապատկերի: Google քարտեզի արբանյակային պատկերը ցույց է տալիս սա՝ համեմատելով նրանց և իրենց հարևանների սահմանները: 4-րդ օրը Հիսուսը մարգարեացել էր, որ սա տեղի կունենա, ինչը հատուկ նշանակություն ունի:




