Skip to content
Home » Հիսուսի Մկրտությունը. Ի՞նչ է այն Նշանակում Ձեզ համար։

Հիսուսի Մկրտությունը. Ի՞նչ է այն Նշանակում Ձեզ համար։

  • by

Մարդիկ բնազդաբար զգում են, որ իրենք «անմաքուր» են։ Մենք սա գիտենք, որովհետև, չնայած աշխարհում կրոնների և ավանդույթների միջև կան բազմաթիվ տարբերություններ, դրանք բոլորը հետևողականորեն տեսնում են ջրով լվացվելու անհրաժեշտությունը՝ Աստվածայինին մոտենալիս։ 

Մուսուլմանները աղոթքից առաջ կատարում են վուդու կամ ծիսական լվացում: Հինդուիզմի ծեսերը ներառում են սրբազան գետեր, ինչպիսին է Գանգեսը՝ սրբազան տոներից առաջ մաքրվելու համար: Բուդդայական վանականները լվացվում են ջրով մեդիտացիայից առաջ: Շինտոները ենթարկվում են Հարեի, կամ ծիսական լվացման՝ երկրպագությունից առաջ: Հրեաները կատարում են Թևիլա (ամբողջ մարմնի ընկղմում միկվեի կամ լոգանքի մեջ), հատկապես իրենց սրբազան տոներից առաջ: Քրիստոնեական աշխարհում մկրտությունը կատարում է նմանատիպ դեր:

Տարբեր եկեղեցիներում մկրտությունը մի փոքր տարբեր կերպ է կիրառվում, բայց Հիսուսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից օրինակ է հիմնադրել։

Մովսեսի Մկրտությունը

Չնայած որ սա ամենաշատ ուշադրությանն է արժանանում, Աստվածաշնչում մկրտությունը հիշատակվում է Հիսուսի ժամանակներից շատ առաջ։ Պողոս Առաքյալը գրում է.

«Եղբայրնե՛ր, չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին ու բոլորն էլ ծովով անցան։ 2Բոլորը, Մովսեսին հետևելով, ամպի մեջ և ծովում մկրտվեցին»։

Ա Կորնթացիներ 10:1-2
Մովսեսի օրոք Ծովի Անցումը Իսրայելի ազգային մկրտությունն էր

Պողոսը իսրայելացիների Եգիպտոսից Ելքի մասին խոսում է Պասեքից անմիջապես հետո՝ որպես այն պահը, երբ Կարմիր ծովը բացվեց, և իսրայելացիները անցան դրա միջով։ Ինչպես գրված է Ելք 14-ում, եգիպտացիները փորձեցին հետևել նրանց, բայց իսրայելացիներին բաժանված ծովի միջով հետապնդելու ժամանակ կործանվեցին, երբ ջրի պատերը փլուզվեցին նրանց վրա։ Մովսեսի գլխավորությամբ իսրայելացիները բոլորը «մկրտվեցին Մովսեսով», երբ նրանք անցան Կարմիր ծովի միջով։ Դա դարձավ նրանց ազգային մկրտությունը։

Հիսուսի մկրտությունը արտացոլում է Իսրայելի մկրտությունը

Հիսուսի Մկրտությունը Ընդլայնում է Օրինակը

Մենք ուսումնասիրում ենք Հիսուսի պատկերումը Ավետարանում որպես Իսրայելի իրականացում կամ մարմնացում: Նրա հրաշալի ծնունդը զուգահեռ էր Իսահակի ծննդին, ինչպես նաև նրա փախուստը Հերովդեսից, որը զուգահեռ էր Հակոբի/Իսրայելի ծննդին: Հիսուսի մկրտությունը շարունակում է նույն օրինաչափությունը (որը մենք այստեղ եզրակացնում ենք): Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց: Նա մաքրագործման կարիք չուներ: Հովհաննես Մկրտիչը նույնն ասաց, երբ Հիսուսը մոտեցավ նրան մկրտության համար, ինչպես գրված է Մատթեոսի Ավետարանում.

13Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ, որպեսզի նա իրեն մկրտի: 14Սակայն վերջինս ընդդիմացավ նրան՝ ասելով. «Ե՛ս պետք է քո կողմից մկրտվեմ, և դո՞ւ ես գալիս ինձ մոտ»։

15Հիսուսը պատասխանեց. «Թող հիմա այսպես լինի, քանի որ այսպես է պատշաճ, որպեսզի կատարենք այն ամենը, ինչ որ արդար է»։ Եվ Հովհաննեսը այլևս չընդդիմացավ նրան։

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

16Մկրտվելուց հետո Հիսուսը իսկույն դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց, ու նա տեսավ Աստծու Հոգին աղավնու նման նրա վրա իջնելիս: 17Եվ մի ձայն լսվեց երկնքից, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»։

Մատթեոս 3:13-16

Հիսուսը մկրտության կարիք չուներ, պխտորությունից մաքրվելու համար։ Նա արդեն ներքուստ մաքուր էր, ուստի ոչինչ ֆիզիկական չէր կարող նրան անմաքուր դարձնել։ Սակայն նրա մկրտությունը ևս մեկ ցուցիչ էր Իսրայելի հետ նրա օրինակին։ Ինչպես Իսրայելը մկրտվեց, այնպես էլ նա մկրտվեց։

Բաժակների…Մկրտություն

Ի՞նչ է նշանակում «մկրտություն» բառը Ավետարաններում։ Մենք կարող ենք պատասխանել այս հարցին՝ նկատի ունենալով, թե ինչպես են Ավետարանները օգտագործում այս բառը։ Հրեական ծիսական լվացման վերաբերյալ մեկնաբանություն կատարելով՝ Մարկոսը նշում է, որ.

3Փարիսեցիներն ու բոլոր հրեաները, եթե նախօրոք ձեռքերը չեն լվանում, չեն ուտում՝ այդ կերպ պահպանելով նախնիների ավանդույթը։ 4Ինչպես նաև շուկայից վերադառնալուց հետո չեն ուտում, մինչև նախ չլվացվեն։ Շատ այլ ավանդույթներ էլ են պահպանել, ինչպես բաժակների, անոթների, պղնձե ամանների ու անկողինների լվացումը։

Մարկոս 7:3-4

Երեք անգամ երևում է «լվացվել» բառը։ Բնօրինակ հունարենում առաջին լվացումը (3-րդ համարում) nipsōntai-ն (նիպսոնտայ)է՝ ստանդարտ նախատեսված բառը լվացման համար։ Սակայն 4-րդ համարում մյուս երկու «լվացումները» բափթիսմոս (baptismous) են՝ այսինքն մկրտությունը։ Այսպիսով, հրեաները «մկրտում» էին իրենց և իրենց բաժակները, երբ լվանում էին դրանք։ Մկրտությունը պարզապես նշանակում էր մաքրել ջրի մեջ ընկղմվելով։

Մկրտությունը ջրի մեջ խնդիրը չէ

Թեև քրիստոնեական աշխարհում շատերը ջրով մկրտությունը համարում են մեզ մաքրագործելու կարողություն, Նոր Կտակարանը բացատրում է մեր մաքրագործման ակտիվ աղբյուրը։

18 Քրիստոսն էլ մեկընդմիշտ մահացավ մեղքերի համար՝ արդարը անարդարների համար, որպեսզի ձեզ դեպի Աստված առաջնորդի. նա, ով մահվան մատնվեց մարմնով, բայց կենդանացավ Հոգով։ 19Հետո նա գնաց ու քարոզեց բանտում գտնվող ոգիներին, 20ովքեր մի ժամանակ անհնազանդ էին, երբ Աստված համբերությամբ սպասում էր Նոյի օրերում, մինչ կառուցվում էր տապանը, որի մեջ մի քանի մարդ, այսինքն՝ ութ հոգի, ապահով անցան ջրերի միջով։ 21Այն, ինչը համապատասխանում է սրան, այսինքն՝ մկրտությունը, դա ոչ թե մարմնի կեղտը հեռացնելն է, այլ ասես խնդրանք է Աստծուն՝ մաքուր խիղճ ունենալու համար, հիմա էլ ձեզ է փրկում Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ 22Նա գնաց երկինք և հիմա Աստծու աջ կողմում է, և հրեշտակները, իշխանություններն ու զորությունները իրեն հպատակեցվեցին։

Ա Պետրոս 3:18-22

Այստեղ պարզաբանվում է, որ «մարմնից կեղտի հեռացումը», այսինքն՝ որոշակի ծիսական ֆիզիկական լվացումը, մկրտությունը չէ, որը փրկում է։ Փոխարենը, փրկում է «մաքուր խղճի երդումը Աստծո առաջ»՝ ներքին զղջումը, որը սովորեցրել էր Հովհաննես Մկրտիչը։ Այն փրկում է մեզ, ինչպես բացատրում է 18-րդ համարը, քանի որ հենց Հիսուսն է արդար (հոգևորապես մաքուր), որպեսզի մեզ բերի Աստծուն իր մահվան և հարության միջոցով, որոնք ավելի մանրամասն ուսումնասիրվում են այստեղ։  

Մկրտությունը Հիսուսի մեջ

Իրականում, մեզ անհրաժեշտ է մկրտություն, ոչ թե ջրում, այլ Հիսուսի մեջ, ինչպես բացատրում է Աստվածաշունչը։

Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։ 4Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։

Հռոմեացիներ 6:3-4

Հիսուսին վստահելով՝ Նա լվանում է մեզ, և այդպիսով մենք կարող ենք «նոր կյանքով ընթանալ»։

Այդ «նոր կյանքը» ունի գայթակղության և մեղքի նկատմամբ հաղթանակ տանելու կարողություն: Հիսուսը ցույց է տալիս, թե ինչպես է նա դա անում իր մկրտությունից անմիջապես հետպ: Նա 40 օրով գնաց անապատ՝ սատանայի կողմից փորձության ենթարկվելու համար, որը կրկին նման էր Իսրայելի, երբ 40 տարի փորձությունների ենթարկվեց անապատում, Մովսեսի կողմից մկրտվելուց անմիջապես հետո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *