Նոր կորոնավիրուսը կամ COVID-19-ը ի հայտ եկավ Չինաստանում 2019 թվականի վերջին։ Ընդամենը մի քանի ամիս անց այն տարածվել էր ամբողջ աշխարհում՝ վարակելով և սպանելով միլիոնավոր մարդկանց:

COVID-19-ի կայծակնային արագ տարածումը խուճապ առաջացրեց ամբողջ աշխարհում։ Մարդիկ անորոշ էին, թե ինչ անել այս համավարակի լույսի ներքո։ Սակայն նախքան պատվաստանյութերի ի հայտ գալը, բժշկական մասնագետները պնդում էին, որ COVID-19-ի զսպման գործում հաջողությունը կախված է մեկ մեծ ստրատեգիայից։ Մոլորակի բոլոր բնակիչները պահպանում էին սոցիալական հեռավորություն և կարանտին։ Սա ստիպեց աշխարհի իշխանությունները սահմանել կարանտինի և մեկուսացման կանոններ։
Շատ վայրերում մարդիկ չէին կարող հանդիպել մեծ խմբերով և ստիպված էին պահպանել առնվազն երկու մետր հեռավորություն մյուսներից։ Նրանք, ովքեր շփվել էին COVID-19-ի դրական թեստ հանձնած անձի հետ, ստիպված էին լիովին մեկուսանալ ուրիշների հետ շփումից։
Միաժամանակ, բժշկական հետազոտողները շտապում էին գտնել պատվաստանյութ։ Նրանք հույս ունեին, որ պատվաստված մարդիկ կզարգացնեն դիմադրողականություն կորոնավիրուսի նկատմամբ։ Այդ դեպքում COVID-19-ի տարածումը կլինի պակաս մահացու և կդանդաղի։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկուսացման, կարանտինի և մշակման այս ծայրահեղ ընթացակարգերը կենդանի օրինակ են ծառայում մեկ այլ վիրուսի բուժման համար։ Սակայն այս վիրուսը հոգևոր է։ Այդ ընթացակարգը Հիսուսի և նրա Երկնքի Թագավորության Ավետարանի առաքելության հիմքում է։ Կորոնավիրուսն այնքան լուրջ էր, որ մոլորակի հասարակությունները փորձեցին կտրուկ քայլեր ձեռնարկել իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։ Այսպիսով, գուցե արժե հասկանալ նաև այս հոգևոր նմանությունը։ Մենք չենք ուզում անտեղյակ մնալ այս սպառնալիքից, ինչպես աշխարհը COVID-ի դեպքում։ COVID-19-ը համավարակը լուսաբանում է վերացական աստվածաշնչյան թեմաներ, ինչպիսիք են մեղքը, դրախտը և դժոխքը, բայց նաև Հիսուսի առաքելությունը։
Նախ, տեսնենք թե ինչպես է վարակիչ հիվանդությունը պատկերում մեղքը…
Մահացու և Վարակիչ Վարակ։
Ոչ ոք իրականում չէր կարծում, որ հաճելի է մտածել COVID-19-ի մասին, բայց այն անխուսափելի էր։ Նմանապես, Աստվածաշունչը շատ է խոսում մեղքի և դրա հետևանքների մասին, մեկ այլ թեմա, որից մենք նախընտրում ենք խուսափել։ Աստվածաշունչը, մեղքը նկարագրելու համար, օգտագործում է տարածվող վարակիչ հիվանդության պատկերը։ Ինչպես COVID-ը, այն նկարագրում է մեղքը որպես ամբողջ մարդկային ցեղի միջով անցնող և սպանող պատկեր։
Ահա թե ինչու, ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին:
Հռոմեացիներ 5։12
Մենք ամենքս դարձել ենք անմաքուր մեկի նման,
մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի,
մենք ամենքս թառամել ենք տերևի պես,
և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման։
Եսայի 64։6
Համաճարակները հիվանդություններ են, բայց դրանք հիվանդության պատճառը չեն։ Օրինակ՝ ՁԻԱՀ-ը հիվանդությունն է, ՄԻԱՎ-ը՝ հիվանդությունն առաջացնող վիրուսը։ SARS-ը հիվանդությունն է, SARS Coronavirus-1-ը՝ հիվանդությունն առաջացնող վիրուսը։ COVID-19-ը հիվանդություն է՝ իր ախտանիշներով։ SARS Coronavirus-2-ը դրա հետևում կանգնած վիրուսն է։ Նույն կերպ, Աստվածաշունչն ասում է, որ մեր մեղքերը (հոգնակի) հոգևոր հիվանդություն են։ Մեղքը (եզակի) դրա արմատն է, և այն հանգեցնում է մահվան։
Մովսեսը և Պղնձե Օձը
Հիսուսը Հին Կտակարանի մի իրադարձություն կապեց հիվանդությունն ու մահը իր առաքելության հետ։ Սա Մովսեսի ժամանակներում իսրայելացիների ճամբարը վարակող օձերի պատմությունն է։ Իսրայելացիները բուժման կարիք ունեին, նախքան մահը բոլորին կխփեր։
Մինչ նրանք Կարմիր ծովի ճանապարհով գնում էին Հոր լեռից, որպեսզի Եդոմի երկիրը շրջանցեն, ժողովուրդը հոգնեց ճանապարհից։ 5Ժողովուրդը խոսեց Աստծու և Մովսեսի դեմ. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնե՞նք։ Այստեղ ո՛չ հաց կա, ո՛չ էլ ջուր, և մեր հոգին զզվել է այդ նողկալի հացից»։
6Այդ ժամանակ Տերն թունավոր օձեր ուղարկեց ժողովրդի մեջ, և դրանք սկսեցին խայթել մարդկանց, ու Իսրայել ժողովրդից շատերը մահացան։ 7Ի վերջո, ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ ու ասաց. «Մենք մեղք գործեցինք, որովհետև Տիրոջ ու քո դեմ խոսեցինք։ Բարեխոսի՛ր Տիրոջ առաջ, որ օձերին հեռացնի մեզնից»։ Եվ Մովսեսը սկսեց բարեխոսել ժողովրդի համար։
8Հետո Տերն ասաց Մովսեսին. «Մի թունավոր օձ պատրաստիր և այն ամրացրու նշանաձողին։ Երբ որևէ մեկը խայթվի, թող նայի դրան և ողջ կմնա»։ 9Մովսեսն իսկույն մի պղնձե օձ պատրաստեց ու ամրացրեց նշանաձողին։ Երբ որևէ մեկին օձը խայթում էր, և այդ մարդը նայում էր պղնձե օձին, ողջ էր մնում։
Թվեր 21։4-9


Հին Կտակարանի ողջ ընթացքում մարդը անմաքուր էր դառնում կամ վարակիչ հիվանդությունների, կամ դիակների դիպչելու, կամ մեղքի պատճառով։ Այս երեքը կապված են միմյանց հետ։ Նոր Կտակարանը մեր իրավիճակը ամփոփում է այսպես.
Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, 2որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն՝ ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։
Եփեսացիներ 2։1-2
Աստվածաշնչում մահը նշանակում է «բաժանում»։ Այն ներառում է և՛ ֆիզիկական (հոգին բաժանվում է մարմնից), և՛ հոգևոր մահ (հոգին բաժանվում է Աստծուց)։ Մեղքը մեր ներսում անտեսանելի, բայց իրական վարակի նման է։ Այն անմիջական հոգևոր մահվան պատճառ է դառնում։ Սա ժամանակի ընթացքում հանգեցնում է որոշակի ֆիզիկական մահվան։
Թեև մենք նախընտրում ենք չմտածել դրա մասին, Աստվածաշունչը մեղքը համարում է իրական և մահացու, ինչպես կորոնավիրուսը։ Մենք չենք կարող անտեսել այն։ Բայց այն նաև մատնանշում է պատվաստանյութը…
Պատվաստատյութը՝ Սերմի մահվան Միջոցով
Դեռ Աստվածաշնչի սկզբից զարգացել է գալիք Սերմի (սերնդի) թեման։ Սերմը, ըստ էության, ԴՆԹ-ի մի փաթեթ է, որը կարող է բացվել և զարգանալ՝ վերածվելով նոր կյանքի։ Սերմի մեջ գտնվող ԴՆԹ-ն որոշակի տեղեկատվություն է, որից այն կառուցում է որոշակի ձևերի խոշոր մոլեկուլներ (սպիտակուցներ)։ Այս իմաստով այն նման է պատվաստանյութի, որը որոշակի ձևի խոշոր մոլեկուլներ են (կոչվում են հակածիններ)։ Աստված խոստացել է, որ այս գալիք Սերունդը (Սերմը), որը հայտարարվել է սկզբից, կլուծի մեղքի և մահվան խնդիրը։
Ես թշնամություն եմ դնելու
քո և կնոջ միջև,
քո սերնդի ու նրա սերնդի միջև։
Նա քո գլուխը պիտի ջախջախի,
իսկ դու նրա գարշապարը պիտի խայթես»։
Ծննդոց 3։15

Կնոջ և նրա Սերնդի մասին մանրամասները տե՛ս այստեղ։ Աստված հետագայում խոստացավ, որ Սերունդը (Սերմը) կգա Աբրահամի միջոցով՝ բոլոր ազգերի մեջ գնալու համար։
և երկրի բոլոր ազգերը քո (Աբրահամի) սերնդով կօրհնվեն. նրա համար, որ հնազանդվեցիր իմ ձայնին
Ծննդոց 22։18
Այս խոստումներում Սերունդը (սերմը) եզակի է։ Պետք է գար «նա», այլ ոչ թե «նրանք» կամ «այն»։
Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես խոստացված Սերունդ, բայց մի փոքր այլ կերպ. Սերունդը (սերմը) պետք է մահանար։
Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Ժամը հասավ, որ Մարդու Որդին փառավորվի։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը (սերմը) հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։
Հովհաննես 12։23-24
Նրա մահը մեր փոխարեն էր։
Սակայն Հիսուսին, որը փոքր-ինչ ցածրացվել էր հրեշտակներից, տեսնում ենք փառքով ու պատվով պսակված, քանի որ մահը հանձն առավ, որպեսզի Աստծու անզուգական բարությամբ մահ ճաշակի ամեն մարդու համար։
Եբրայեցիներ 2։9
Որոշ պատվաստանյութեր նախ սպանում են դրա մեջ եղած վիրուսը։ Այնուհետև մեր մարմիններ են ներարկվում մեռած վիրուսով պատվաստանյութը։ Այս կերպ մեր մարմինները կարող են արտադրել անհրաժեշտ հակամարմինները։ Այսպիսով, մեր իմունային համակարգը կարող է պաշտպանել մեր մարմինները վիրուսից։ Նմանապես, Հիսուսի մահը հնարավորություն է տալիս այդ Սերնդին (Սերմին) այժմ բնակվել մեր մեջ։ Այսպիսով, հիմա մենք կարող ենք զարգացնել իմունային պաշտպանություն այդ հոգևոր վիրուսի՝ մեղքի դեմ։

Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։
Ա Հովհաննես 3։9
Աստվածաշունչը շարունակում է բացատրել, թե սա ինչ է նշանակում.
Դրանց միջոցով նա մեզ տվեց թանկագին ու մեծամեծ խոստումներ, որպեսզի այդ խոստումների միջոցով դուք մասնակից լինեք աստվածային բնությանը: Եվ նա տվեց մեզ այս խոստումները, քանի որ մենք փախել ենք աշխարհում եղող ապականությունից, որը կրքերից է գալիս։
Բ Պետրոս 1։4
Թեև մեղքը մեզ ապականել է, Սերմի կյանքը մեր մեջ արմատ է գցում և թույլ է տալիս մեզ «մասնակցել աստվածային բնույթին»։ Ապականությունը ոչ միայն վերանում է, այլև մենք կարող ենք նմանվել Աստծուն այնպիսի ձևով, որը այլ կերպ անհնար կլիներ։
Սակայն, առանց համապատասխան պատվաստանյութի, մեր միակ տարբերակը Covid-ի դեմ կարանտինն է։ Սա ճիշտ է նաև հոգևոր ոլորտում։ Մենք այդ կարանտինն ավելի հաճախ գիտենք որպես «Դժոխք»։
Ինչպե՞ս է սա այդպես։
Կարանտին – Դրախտի և Դժոխքի Բաժանում
Հիսուսը սովորեցրեց «Երկնքի (Դրախտի) Արքայության» գալստյան մասին: Երբ մենք մտածում ենք «երկնքի» մասին, մենք հաճախ մտածում ենք դրա իրավիճակի կամ միջավայրի մասին՝ այդ «ոսկե փողոցների»։ Սակայն Արքայության ավելի մեծ հույսը հասարակություն է, որը լի է ազնիվ և անձնուրաց բնավորության տեր քաղաքացիներով։ Մտածեք, թե որքան ենք մենք ներդրում ունենում երկրի «Արքայություններում»՝ միմյանցից պաշտպանվելու համար։ Բոլորը իրենց տներում կողպեքներ ունեն, որոշները՝ առաջադեմ անվտանգության համակարգերով։ Մենք կողպում ենք մեր մեքենաները և ասում մեր երեխաներին, որ չխոսեն անծանոթների հետ։ Յուրաքանչյուր քաղաք ունի ոստիկանական ուժեր։ Մենք զգոնորեն պաշտպանում ենք մեր առցանց տվյալները։ Մտածեք բոլոր այն համակարգերի, գործելակերպերի և ընթացակարգերի մասին, որոնք մենք ներդրել ենք մեր «երկրի թագավորություններում»։ Հիմա հասկացեք, որ դրանք այնտեղ են պարզապես մեզ միմյանցից պաշտպանելու համար։ Այդ դեպքում դուք կարող եք մի փոքր պատկերացում կազմել երկնքում մեղքի խնդրի մասին։
Դրախտի Բացառիկությունը

Եթե Աստված հաստատեր «երկնքի» թագավորությունը և մեզ դարձներ դրա քաղաքացիներ, մենք այն արագ կվերածեինք այն դժոխքի, որին վերածել ենք այս աշխարհը։ Փողոցների ոսկին շատ արագ կանհետանար։ Աստված պետք է արմատախիլ անի մեր մեջ եղած մեղքը, ինչպես հասարակությունները փորձում են վերացնել COVID-19-ը, որպեսզի հասարակությունը առողջ լինի։ Ոչ մի մարդ, ով «վրիպել է» (մեղքի իմաստը ) այս կատարյալ չափանիշը, չի կարող մտնել Աստծո Արքայություն։ Որովհետև այդ դեպքում նա կկործանի այն։ Դրա փոխարեն, Աստված պետք է կարանտին սահմանի, որպեսզի մեղքը չխաթարի երկինքը։
Ի՞նչ անել նրանց հետ, ում Աստված մեկուսացնում է և մերժում մուտքը։ Այս աշխարհում, եթե ձեզ մերժում են մուտք գործել որևէ երկիր, դուք չեք կարող նաև օգտվել դրա ռեսուրսներից և օգուտներից (դուք չեք կարող ստանալ նրա բարեկեցությունը, բժշկական օգնությունը և այլն)։ Բայց ընդհանուր առմամբ, աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ, նույնիսկ բոլոր երկրներից փախած ահաբեկիչները, վայելում են բնության նույն հիմնական հարմարությունները։ Դրանք ներառում են այնպիսի հիմնական և ինքնըստինքյան ընդունված բաներ, ինչպիսիք են օդը շնչելը, լույսը տեսնելը բոլորի պես։
Ի վերջո, ի՞նչ է Աստծուց Բաժանումը
Բայց ո՞վ ստեղծեց լույսը։ Աստվածաշունչը պնդում է, որ
Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»: Եվ լույս եղավ»։
Ծննդոց 1։3

Եթե դա ճիշտ է, ապա ամբողջ լույսը Նրանն է, և պարզվում է, որ մենք պարզապես այն փոխառում ենք հիմա։ Սակայն Երկնքի Թագավորության վերջնական հաստատմամբ Նրա լույսը կլինի Նրա Թագավորության մեջ։ Այսպիսով, «դրսում» կլինի «խավար», ինչպես Հիսուսը նկարագրեց դժոխքը այս առակում։
Այնուհետև թագավորը հրամայեց իր ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և նետե՛ք նրան դրսի խավարը, որտեղ նա լաց կլինի ու կկրճտացնի իր ատամները»։
Մատթեոս 22։13
Եթե կա Արարիչ, ապա այն, ինչ մենք ի սկզբանե ընդունված ենք համարում և ենթադրում ենք, որ «մերն» են, իրականում Նրանն է։ Սկսեք այնպիսի հիմնական էությունից, ինչպիսին է «լույսը», մեզ շրջապատող աշխարհը, և անցեք մեր բնական ունակություններին, ինչպիսիք են միտքն ու խոսքը։ Մենք իրականում ոչինչ չենք արել այս և մեր մյուս ունակությունները ստեղծելու համար։ Մենք պարզապես գտնում ենք, որ կարողանում ենք օգտագործել և զարգացնել դրանք։ Երբ Տերը վերջնականապես հաստատի Իր Թագավորությունը, Նա ետ կվերձնի իրեն պատկանող ամեն ինչ։
Երբ COVID-19-ը բռնկվում է՝ մեզ բոլորիս մեջ մահ և քաոս բերելով, մենք ոչ մի առարկություն չենք լսում, երբ մասնագետները պնդում են կարանտինի մասին։ Այսպիսով, զարմանալի չէ լսել, թե ինչպես է Հիսուսը իր հարուստ մարդու և Ղազարոսի առակում սովորեցնում, որ
Եվ այդ բոլորից բացի, մեր (Աստծո Արքայությունում) ու ձեր (Դժոխքում) միջև մեծ անդունդ է հաստատված, որպեսզի այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն
Ղուկաս 16։26
Պատվաստում Ընդունելը. Հիսուսի Պղնձե Օձի բացատրությունը
Հիսուսը մի անգամ բացատրեց իր առաքելությունը՝ օգտագործելով վերևում Մովսեսի և մահացու օձերի մասին պատմությունը։ Մտածեք, թե ինչ կպատահեր օձերի կողմից խայթված մարդկանց հետ։
Երբ թունավոր օձը խայթում է, մարմին մտնող թույնը հակածին է, ինչպես վիրուսային վարակի դեպքում: Բուժման սովորական եղանակը թույնը դուրս քաշելու փորձն է: Այնուհետև կծած վերջույթը ամուր կապեք, որպեսզի արյան հոսքը դանդաղի, և թույնը չտարածվի խայթոցից: Վերջապես, նվազեցրեք ակտիվությունը, որպեսզի սրտի բաբախյունի նվազման պատճառով թույնը արագ չմղվի մարմնով մեկ:
Երբ օձերը վարակեցին իսրայելացիներին, Աստված ասաց նրանց նայել պղնձե օձին, որը պահվում էր ձողի վրա։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես է խայթված մարդը անկողնուց վեր կենում, նայում մոտակա պղնձե օձին և ապա բուժվում։ Սակայն իսրայելացիների ճամբարում կար մոտ 3 միլիոն մարդ (նրանք հաշվում էին ավելի քան 600 000 զինվորական տարիքի տղամարդկանց)։ Սա ժամանակակից մեծ քաղաքի չափն է։ Մեծ էր հավանականությունը, որ խայթվածները մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին և պղնձե օձի ձողի տեսադաշտից դուրս։
Հակաինտուիտիվ Ընտրությունը օձերի հետ
Այսպիսով, օձերի խայթոցների ենթարկվածները պետք է ընտրություն կատարեին։ Նրանք կարող էին ձեռնարկել ստանդարտ նախազգուշական միջոցներ, այդ թվում՝ վերքը ամուր կապել և հանգստանալ՝ արյան հոսքը և թույնի տարածումը սահմանափակելու համար։ Կամ նրանք պետք է վստահեին Մովսեսի հայտարարած դեղամիջոցին։ Դա անելու համար նրանք պետք է մի քանի կիլոմետր քայլեին՝ բարձրացնելով արյան հոսքը և թույնի տարածումը, նախքան պղնձե օձին նայելը։ Մովսեսի խոսքի նկատմամբ վստահությունը կամ անվստահությունը կորոշեր յուրաքանչյուրի գործողությունների ընթացքը։

Հիսուսը նկատի ուներ սա, երբ ասաց.
Եվ ինչպես որ Մովսեսը օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրացվի, 15որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա։
Հովհաննես 3:14-15
Հիսուսն ասաց, որ մեր իրավիճակը նման է այդ օձի պատմությանը։ Ճամբարը լինող օձերը նման են մեր և հասարակության մեջ եղած մեղքին։ Մենք վարակված ենք մեղքի թույնով և կմեռնենք դրանից։ Այս մահը հավերժական մահ է, որը պահանջում է Երկնքի Թագավորությունից կարանտին։ Այնուհետև Հիսուսն ասաց, որ իր խաչի վրա բարձրանալը նման էր պղնձե օձին, որը բարձրացվել էր ձողի վրա։ Ինչպես պղնձե օձը կարող էր բուժել իսրայելացիներին մահացու թույնից, այնպես էլ կարող է բուժել մերը։ Ճամբարում գտնվող իսրայելացիները պետք է նայեին բարձրացված օձին։ Բայց դա անելու համար նրանք պետք է բացահայտորեն վստահեին Մովսեսի տված լուծմանը։ Նրանք պետք է գործեին հակաինտուիցիան՝ չդանդաղեցնելով սրտի զարկերը։ Հենց Աստծո տվածի հանդեպ նրանց վստահությունն էր, որ փրկեց նրանց։
Մեր Հակաինտուիտիվ Ընտրությունը Հիսուսի հետ
Նույնն է նաև մեզ համար։ Մենք ֆիզիկապես չենք նայում խաչին, այլ վստահում ենք Աստծո կողմից տրված այդ նախատեսմանը, որը մեզ փրկում է մեղքի և մահվան վարակից։
Իսկ նա, ով չի աշխատում, բայց հավատ է ընծայում նրան, ով ամբարշտին արդար է հայտարարում, նրա հավատը արդարություն է համարվում։
Հռոմեացիներ 4։5
Վարակի դեմ պայքարելու մեր կարողությանը վստահելու փոխարեն, մենք վստահում ենք Աստծուն, որը Սերմի մեջ պատվաստանյութ է ստեղծել։ Մենք նրան ենք վստահում պատվաստանյութի մանրամասները։ Ահա թե ինչու «Ավետարան» նշանակում է «Բարի լուր»։ Յուրաքանչյուր ոք, ով վարակվել է մահացու հիվանդությամբ, բայց հիմա լսում է, որ կյանք փրկող պատվաստանյութը հասանելի է և անվճար է տրվում, դա լավ լուր է։
Եկեք և Տեսեք
Իհարկե, մեզ պատճառ է պետք՝ վստահելու և՛ ախտորոշմանը, և՛ պատվաստանյութին։ Մենք չենք համարձակվում միամտորեն վստահել։ Ինչպես նշվում է այս թեմայի շուրջ ամենավաղ քննարկումներից մեկում
Փիլիպոսը գտավ Նաթանայելին ու ասաց. «Գտա՛նք նրան, որի մասին գրել են թե՛ Մովսեսը՝ Օրենքում, և թե՛ Մարգարեները. նա Հովսեփի որդի Հիսուսն է՝ Նազարեթից»։
46Սակայն Նաթանայելը հարցրեց նրան. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա»։
Իսկ Փիլիպոսը պատասխանեց. «Արի և տես»։
Հովհաննես 1։45-46
Ավետարանը մեզ հրավիրում է գալ և տեսնել, քննել այդ Սերմը (Սերունդը)։ Ահա մի քանի հոդվածներ, որոնք կօգնեն ձեզ դա անել, ներառյալ՝
- Հարությունը,
- Աստվածաշնչի հուսալիությունը,
- Ավետարանի ընդհանուր ամփոփում,
- Դիտված սիրո պատմությամբ։
- Դիտված Կենդանակերպի նշանի տեսանկյունից։
- Մեթոդականորեն անցնելով Զատկական շաբաթվա յուրաքանչյուր օրը
Արի ու տես, ինչպես Նաթանայելը արեց շատ առաջ։