Սուրբ Ծնունդը համարվում է աշխարհի գլխավոր տոնը, որը նշվում է աշխարհի տարբեր ազգերի կողմից: Սուրբ Ծննդյան տոնակատարությունները լի են երաժշտությամբ, ուտելիքով, զարդարանքներով և նվերներով, մինչդեռ տոնելու ձևը տարբերվում է ազգից ազգ: Սակայն իր պատմական հիմքում, Սուրբ Ծնունդը նշում է 2000 տարի առաջ ծնված աղքատ հրեա տղայի ծնունդը:
Սուրբ Ծննդյան յուրահատուկ էությունը սակայն դառնում է իրոնիկ, երբ մենք գիտակցում ենք, որ Սուրբ Ծննդյան տոնակատարությունները չկատարող միակ մարդիկ հրեաներն են՝ հենց այն մարդիկ, որոնցից ծնվել է այս հրեա տղան, ովքեր ծնել են ավանդույթը: Միայն այս ինտրիգը, Սուրբ Ծննդյան պատմությունը դարձնում է ուսումնասիրության արժանի, ինչը մենք այստեղ անելու ենք:
Հրեական Ծննդյան Պատմությունը. Ավելի լավ, քան Ձմեռ Պապը

Այս տղայի ծննդյան շուրջ դրաման կազմող գրեթե բոլոր կերպարները հրեաներ էին։ Պատմությունը վավերագրած երկու պատմաբաններից մեկը նույնպես հրեա էր։
Այս հրեա երեխայի ծննդյան շուրջ ծավալվող ինտրիգը, լարվածությունն ու տոնակատարությունը, որը ձայնագրվել է հրեա Ղևտացու կողմից, ստեղծում են ավելի ուշ շրջանի Սուրբ Ծննդյան (Նոր Տարվա) այնպիսի հավելումներ, ինչպիսիք են Ձմեռ Պապը, Հյուսիսային բևեռը և Սանտայի արհեստանոցում գտնվող էլֆերը։
Ղևտացին, որը հայտնի է նաև որպես Մատթեոս, ուզում էր, որ մենք հաստատ իմանանք, որ իր գրած տղան հրեա էր։ Այսպիսով, նա սկսեց իր պատմությունը այս նախադասությամբ՝ իր ավետարանի և Նոր Կտակարանի առաջին նախադասությամբ։
Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու՝ Աբրահամի որդու պատմության գիրքը:
Մատթեոս 1:1

Հերովդեսը ողջ էր նրա ծննդյան օրը։
Նա ոչ միայն Աբրահամի որդին էր, ինչպես բոլոր հրեաները, այլև հայտնի Դավիթ թագավորի ժառանգորդն էր։ Ուրիշ ի՞նչ թեմա կարող էր ավելի մեծ սպասում առաջացնել։ Իհարկե՝ ոչ Սանտան։
Հիսուսի Ծննդյան Պատմությունը
Ի՞նչ էին Հիսուսի ծննդի հանգամանքնները։ Մատթեոսը մեզ պատմում է զարմանալի մանրամասնությամբ։
18Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց՝ միմյանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ 19Նրա ամուսինը՝ Հովսեփը, որ արդար էր և չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի բաժանվել նրանից։
20Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ 21Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
22Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. 23«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
24Եվ Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, և իր կնոջն իր մոտ առավ։ 25Եվ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն, և նրա անունը Հիսուս դրեց։
Մատթեոս 1:18-25
Կույս Ծնունդը
Մատթեոսը մեզ անմիջապես մտցնում է խորը վիճաբանության մեջ, քանի որ նա վստահությամբ պնդում է, որ Մարիամը երբ ծննդաբերեց կույս էր։ Ղուկասը՝ մեկ այլ ավետարանագիր, լրացուցիչ մանրամասներ է հաղորդում այդ իրադարձության վերաբերյալ։
Նրա հղիության վեցերորդ ամսում Աստված Գաբրիե հրեշտակին ուղարկեց Գալիլեայի քաղաքներից մեկը, որի անունը Նազարեթ էր՝ 27մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Այդ կույսի անունը Մարիամ էր։ 28Գալով նրա մոտ՝ հրեշտակն ասաց. «Ողջո՛ւյն, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։
29Բայց Մարիամը այս խոսքերից խիստ հուզվեց ու սկսեց խորհել, թե ինչ կարող է նշանակել այդ ողջույնը։ 30Ուստի հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու Աստծու բարեհաճությանը արժանացար։ 31Դու կհղիանաս և մի որդի կծնես ու նրա անունը Հիսուս կդնես։ 32Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի։ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը, 33նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի»։
34Մարիամն ասաց հրեշտակին. «Դա ինչպե՞ս կլինի, եթե ես երբեք հարաբերություն չեմ ունեցել տղամարդու հետ»։ 35Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ այն երեխան, որ պիտի ծնվի, կկոչվի սուրբ, Աստծու Որդի։
Ղուկաս 1:26-35
Զարմանալիորեն, ռաբբինական հրեա աղբյուրները բացահայտում են իրենց հավատը կույս ծննդյան մասին: Կույս ծննդյան թեման սկիզբ է առել դեռևս Ադամից և Եվայից, և դրա հրաշագործ բնույթը նախանշվել է Իսահակի ծննդով:
Ղուկասի մանրամասնները Հիսուսի ծննդյան մասին

Ղուկասը շարունակում է Հիսուսի ծննդյան իրադարձությունները ասելով.
Այն օրերին Օգոստոս կայսրից հրամանագիր դուրս եկավ, որ ամբողջ երկրում գրանցում անցկացվի։ 2(Այս առաջին գրանցումը կատարվեց, երբ Կյուրենիոսը կառավարիչ էր Ասորիքում): 3Եվ բոլոր մարդիկ գնում էին գրանցվելու, յուրաքանչյուրն՝ իր քաղաքում։
4Հովսեփն էլ դուրս եկավ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, ու գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավթի տնից և նրա ազգատոհմից էր, 5որպեսզի Մարիամի հետ գրանցվի, որն այդ ժամանակ արդեն նրա կինն էր և հղի էր: 6 Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու ժամանակը հասավ։ 7Նա ծնեց իր անդրանիկ որդուն, բարուրեց ու դրեց մսուրի մեջ, քանի որ իջևանատանը նրանց համար տեղ չկար։
Հովիվները Հիսուսի ծննդյան ժամանակ
8Այդ տեղանքում հովիվներ կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում։ 9Հանկարծ Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջ, ու Տիրոջ փառքը լուսավորեց նրանց շուրջը։ Հովիվները շատ վախեցան։ 10Բայց հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը բոլոր մարդկանց է սպասում: 11Դավթի քաղաքում այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց՝ Քրիստոս Տերը: 12Սա ձեզ համար նշան լինի. դուք մի մանուկ կգտնեք՝ բարուրված և մսուրի մեջ պառկած»։
13Եվ հանկարծ այն հրեշտակի հետ երկնային զորքի մի բազմություն հայտնվեց, որ գովաբանում էր Աստծուն ու ասում.
14«Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ»։
15Երբ հրեշտակները նրանցից հեռացան ու երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք շտապ Բեթլեհեմ գնանք ու տեսնենք պատահածը, որի մասին Տերը հայտնեց մեզ»
16Նրանք շտապելով գնացին և գտան Մարիամին ու Հովսեփին, նաև մանկանը՝ մսուրի մեջ պառկած։ 17Երբ տեսան մանկանը, պատմեցին, թե ինչ ասվեց իրենց երեխայի մասին։ 18Բոլորը, ովքեր լսում էին հովիվների պատմածը, զարմանում էին, 19իսկ Մարիամը այս խոսքերը պահում էր իր սրտում՝ խորհելով դրանց շուրջ։ 20Այնուհետև հովիվները հետ դարձան՝ փառավորելով և գովաբանելով Աստծուն այն ամենի համար, ինչ որ լսեցին ու տեսան, ինչպես և իրենց ասվել էր։
Ղուկաս 2:1-20
Մոգերը Այցելում են Բեթլեհեմ
Իմաստունների (մոգերի) այցը սովորաբար ներառված է Ծննդյան պատմության մեջ։ Մատթեոսը գրում է.
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր (իմաստումններ) եկան Երուսաղեմ 2և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու»։
3Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 4Նա, իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ Նրանք պատասխանեցին. 5 «Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի կողմից այսպես է գրված.
6«Եվ դու, Բեթլեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին»։
(Միք. 5.2)
7Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 8Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք երեխայի մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ նրան»։
Իմաստունները գտնում են մանուկ Հիսուսին
9Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր։ 10Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։ 11Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ և գետնին ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Եվ բացեցին իրենց գանձերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
Մատթեոս 2:1-11

Ոչ հրեա մոգը հեռվից գալիս է «Հրեաների Թագավորին» հանդիպելու։ Մինչդեռ իշխող հրեական կառույցը՝ Հերովդես Մեծի գլխավորությամբ, «անհանգստանում» է իրենց թագավորի ծննդյան լուրից։ Սա կանխատեսում է մի կրկնվող նմուշ, որը պահպանվել է վերջին 2000 տարիների ընթացքում։
Հիսուսի Գալուստը Հրեական Տեսանկյունից
Իրականում, Հիսուսի Սուրբ Ծննդյան պատմությունը շարունակվում է այն ձևով, որը նրան պատկերում է որպես հրեայի նախատիպ, որը պետք է օրհներ բոլոր ժողովուրդներին՝ այդ թվում՝ ինձ և ձեզ։ Երկու հազար տարի առաջ, սկսած Աբրահամի պատմությունից (մ.թ.ա. 2000 թվականին), Աստված խոստացել էր.
…աշխարհի բոլոր ազգերը քեզնով (Աբրահամ) կօրհնվեն։
Ծննդոց 12:3
Սա Աբրահամին ուխտագնացության դրդեց դեպի Ավետյաց երկիր տարեց տարիքում: Սակայն, շատ տարիներ անցան մինչև նրա որդի Իսահակի ծնվելը։ Իսահակի ծնունդը Աբրահամի հարյուրերորդ տարում նույնքան հրաշալի էր, որքան Հիսուսի կուսական ծնունդը։ Հիսուսի ծնունդը արտացոլում է Իսահակի ծնունդը՝ ընդգծելու համար հրեական այս նախատիպային դերը։
Կրկնվել է Հրեա Մարգարեների միջոցով
Ապագա օրհնության հույսը բոլոր ժողովուրդների համար որոշիչ շրջադարձ կատարեց դարեր անց, երբ Աստված Եսայի մարգարեի միջոցով (մ.թ.ա. 700թ.) կոչ արեց բոլոր ազգերին.

Լսե՛ք ինձ…ո՛վ հեռվի ժողովուրդներ.
Եսայի 49:1
Այնուհետև Աստված ներկայացրեց իր գալիք «ծառային» որպես Իսրայել՝ հրեա ազգի նախատիպը կամ մարմնացումը։
Նա ինձ ասել է. «Դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, ես քեզանով կփառավորվեմ»։
Եսայի 49:3
Ոպրեսզի օրհնություն բերի բոլոր ազգերի (հեթանոսների) վրա
Ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»։
Եսայի 49:6
Բայց միևնույն ժամանակ, այս ծառան տարօրինակ կերպով ատված կմնար իր սեփական ազգի համար։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Փրկիչը՝ նրա Սուրբը, անարգված անձին,ազգերի ատելիին և իշխանավորների ծառային.
Եսայի 49:7
Սուրբ Ծնունդը բացահայտում է այս «օրհնության» կրկնակի կատարումը, քանի որ աշխարհի ազգերը նշում են Սուրբ Ծնունդը, մինչդեռ Հիսուսի սեփական ժողովուրդը չի ընդունում նրան։
Ավելին, մեզանից շատերը՝ ազգերի մեջ, այլևս չեն հասկանում Հիսուսի կամ նրա առաքելության նշանակությունը։ Մենք կարող ենք հիշել նրան Սուրբ Ծննդյան տոներին, բայց հակառակ դեպքում նա պարզապես մնում է եվրոպական նախագիտական դարաշրջանի մշակութային մնացորդ։
Ուսումնասիրել Հիսուսին Հրեական Տեսանկյունից
Հնարավոր է՝ խնդրի մի մասը կապված է քրիստոնեական աշխարհի այն ազգերի հետ, որոնք այլևս չեն ընկալում Հիսուսին հրեական տեսանկյունից։ Ինչպես Մատթեոսն ու Ղուկասը սկսեցին նրա ծննդյան պատմությունը, այնպես էլ չորս ավետարանները շարունակեցին Հիսուսի այս ամբողջովին հրեական պատկերումը։
Այսպիսով, Ավետարանները առաջ են քաշում մի համարձակ վարկած, որ Հիսուսը մարմնավորում է ամբողջ Իսրայել ազգը: Նրանց տեսանկյունից, Հիսուսը Իսրայելի նախատիպն է, գլխավոր նախագիծը, կատարումը կամ ավարտը:
Բայց, կարո՞ղ է այս վարկածը ապացույց գտնել։
Ի՞նչն է այդ ամենի տարբերությունը մեզ համար։
Հիսուսին այս հրեական տեսանկյունից ուսումնասիրելը նրա անձն ու առաքելությունը դարձնում է վառ, իրական և անձամբ արդիական, այլ ոչ թե խամրած ու հեռավոր, ինչպես թվում է մեզանից շատերի համար։ Հիսուսը առանձնանում է Աստվածային ծրագրի համատեքստում։ Այսպիսով, մենք կարող ենք նրա հետ շփվել այնպես, որ նրան դարձնենք մեծ ու մարդկային, ինչպես նա իր ժամանակակիցների համար էր՝ թույլ տալով մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում նրա խոստացված «օրհնությունը» և «ազգերի համար լույսը»։
Այսպիսով, մենք շարունակում ենք Հիսուսի ուսումնասիրությունը հրեական տեսանկյունից։ Մենք վերանայում ենք նրա ծննդյան և առաջին իսրայելացու՝ Իսահակի ծննդյան միջև եղած կապը՝ ակնարկելով Հիսուսի դերը իր ազգի հետ։ Այնուհետև մենք շարունակում ենք նրա մանկության փախուստը գոյատևման համար, որը պատկերված է Աննա Ֆրանկի պատմության մեջ՝ ավելի առաջ մղելով նրա դերը՝ բոլոր մարդկանց օրհնելու համար։