Այսօրվա Կենդանակերպի (Զոդիակի) Տասներկու Նշանները կապված են աստղագուշակության և հորոսկոպի հետ։ Այսօրվա հորոսկոպը կանխատեսում է ձեր բախտը ձեր ծննդյան ամսաթվով՝ կապված այս տասներկու Կենդանակերպի նշանների հետ։ Այնուհետև հորոսկոպը ձեզ կուղեկցի գտնելու իրական սերը (սիրո հորոսկոպ) կամ բախտ և հաջողություն հարաբերություններում, առողջություն և հարստություն։ Այս Տասներկու Աստղագիտական Նշանները, որոնք կապում են ձեր ծննդյան ամսաթվերը ձեր անձնական հորոսկոպի հետ, հետևյալն են.
- Կույս՝ օգոստոսի 24–սեպտեմբերի 23
- Կշեռք՝ սեպտեմբերի 24–հոկտեմբերի 23
- Կարիճ՝ հոկտեմբերի 24–նոյեմբերի 22
- Աղեղնավոր՝ նոյեմբերի 23–դեկտեմբերի 21
- Այծեղջյուր՝ դեկտեմբերի 22–հունվարի 20
- Ջրհոս՝ հունվարի 21–փետրվարի 19
- Ձկներ՝ փետրվարի 20–մարտի 20
- Խոյ՝ մարտի 21–ապրիլի 20
- Ցուլ՝ ապրիլի 21–մայիսի 21
- Երկվորյակներ՝ մայիսի 22–հունիսի 21
- Խեցգետին. հունիսի 22–հուլիսի 23
- Առյուծ՝ հուլիսի 24–օգոստոսի 23-ը
Աստղագուշակություն և Ժամանակակից Հորոսկոպ
Հորոսկոպ բառը ծագում է հունարեն horo (ώρα) բառից, որը նշանակում է «ժամ, եղանակ կամ ժամանակահատված», և հունարեն skopus (σκοπός) բառից, որը նշանակում է «նպատակ կամ կենտրոնացված նշան»։ Աստղագուշակությունը (Astrology) ծագում է astro (άστρο) «աստղ» և logia (λογια) «ուսումնասիրություն» բառերից։ Այսպիսով, աստղագուշակության այս ժամանակակից հորոսկոպի գաղափարն այն է, որ նշանավորվի մարդու ծննդյան ժամանակը զոդիակի աստղերի համաստեղությունների համաձայն։
Բայց արդյո՞ք սա է այն սկզբնական ձևը, որով, հին ժամանակներում, կարդում էին կենդանակերպի աստղագուշակությունը։
Ի՞նչ է Զոդիակը։ Որտեղի՞ց է այն Գալիս։
Կենդանակերպի (Զոդիակի) տասներկու նշանները աստղերի համաստեղություններ են, որոնք տեսանելի են Երկրի վրա տարվա ընթացքում։
Բայց ինչպե՞ս էին հին մարդիկ օգտագործում զոդիակը իր տասներկու նշաններով։
Զգուշացե՛ք։ Այս հարցին պատասխանելը կբացի ձեր հորոսկոպը անսպասելի ձևերով։ Այն կարող է ձեզ տանել բոլորովին այլ ճանապարհորդության, քան դուք մտադիր էիք՝ պարզապես ստուգելով ձեր կենդանակերպի նշանի հորոսկոպը…
Աստվածաշնչի ամենահին գիրքը, որը գրվել է Աբրահամի ժամանակներից ավելի քան 4000 տարի առաջ, Հոբի գիրքն է։ Հոբը նշում է, որ համաստեղությունները ստեղծվել են Աստծո կողմից։
Ստեղծում է Աշ համաստեղությունը, Կեսիլ համաստեղությունը, Կիմա համաստեղությունը և հարավի ներքին սենյակները:
Հոբ 9:9
Այդպես է ասում նաև Ամովսը՝ Աստվածաշնչի մեկ այլ մարգարե։
Ահա Նա՝ Կիմա ու Կեսիլ համաստեղությունների Ստեղծողը, Նա, ով թանձր ստվերը առավոտի է վերածում, Նա, ով ցերեկը մթնեցնում է գիշերվա պես, Նա, ով իր մոտ է կանչում ծովի ջրերը, որ թափի երկրի երեսին. նրա անունը Տեր է։
Ամովս 5:8
Կիմա (Պլեադները) աստղեր են, որոնք կազմում են Ցուլ համաստեղության մի մասը։ Եթե Հոբը դրանց մասին խոսում է ավելի քան 4000 տարեկան գրքում, ապա կենդանակերպի համաստեղությունները մեզ հետ են եղել շատ երկար ժամանակ:
Մեծ հրեա պատմաբան Հովսեպոսը համաձայն է սրա հետ, երբ իր մ.թ. առաջին դարում գրված գրքում պատմում է, որ Ադամն ու Սեթը հետևյալն էին.
Նրանք նաև այն յուրահատուկ իմաստության գյուտարարներն էին, որը վերաբերում է երկնային մարմիններին և դրանց կարգին։
Հնություններ II i
Մենք կարող ենք իմանալ, թե ինչպես է հին ժամանակներում կենդանակերպը օգտագործվել մեզ ուղղորդելու համար՝ այսօրվա հորոսկոպից տարբերվող ձևով։ Մենք սա կտեսնենք՝ ուսումնասիրելով Կույս համաստեղությունը։
Հորոսկոպ և Զոդիակը՝ Ստեղծողի կողմից
Հոբը հայտարարում է, որ կենդանակերպի (զոդիակի) համաստեղությունները Աստծո կողմից ստեղծված «նշաններ» էին ժամանակի սկզբից ի վեր։ Մարգարեական ուղերձների գրքերում գրառվելուց շատ առաջ դրանք տեղադրվում էին աստղերի մեջ որպես պատկերներ՝ Աստծո ծրագրի պատմությունը պատմելու համար։ Սկզբնական կենդանակերպը նախատեսված չէր մեզ դեպի հարստություն, սեր և բախտ առաջնորդելու համար՝ կախված մեր ծննդյան տարեթվից։ Կենդանակերպը տեսողական պատմություն էր՝ մեզ դեպի Աստծո ծրագիրը առաջնորդելու համար։
Սա մենք տեսնում ենք Աստվածաշնչի սկզբում գտնվող արարչագործության մասին պատմության մեջ։ Արարչագործության վեց օրերի ընթացքում ասվում է.
Եվ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի ցերեկը բաժանեն գիշերից. և նշանների, ժամանակների, օրերի ու տարիների համար լինեն։
Ծննդոց 1:14
Ժամանակակից աստղագուշակությունը պնդում է, որ գիտի մարդկային գործերի և Երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ հիմնվելով աստղերի դիրքի վրա։ Սակայն աստղերը չեն, որ ազդում են մեր կյանքի վրա։ Դրանք պարզապես նշաններ են՝ նշանավորելու Արարչի կողմից ծրագրված իրադարձությունները, և Նա է ազդում մեր կյանքի վրա։
Քանի որ աստղերի ստեղծումը նախատեսված էր «նշանավորելու սրբազան ժամանակները», իսկ հորոսկոպը նշանակում է «հորո» (ժամ, ժամանակահատված) + «սկոպուս» (կենտրոնացման համար), համաստեղությունների նպատակն էր, որ մենք իմանայինք Նրա հորոսկոպը տասներկու Կենդանակերպի նշանների միջոցով։ Դրանք կազմում են մի Պատմություն Աստղերի մեջ՝ սկզբնական աստղագուշակությունը։
Աստղագուշակությունը և Մարգարեները միասին
Աստղագուշակությունը սուրբ ժամանակները (հորոսկոպ) նշելու համար չի ասում այն ամենը, ինչ Արարիչը նախատեսել էր այս իրադարձությունների վերաբերյալ: Արարչի գրավոր արձանագրությունը լրացուցիչ մանրամասներ է տալիս: Դրա օրինակը մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի ծննդյան մեջ: Ավետարանը նշում է, թե ինչպես են աստղագուշակները հասկացել նրա ծնունդը՝ ուսումնասիրելով աստղերը: Այնտեղ ասվում է.
Այն բանից հետո, երբ Հերովդես թագավորի օրոք Հրեաստանի Բեթլեհեմում ծնվեց Հիսուսը, արևելքից աստղագուշակներ եկան Երուսաղեմ 2ու ասացին. «Որտե՞ղ է հրեաների թագավորը, որ ծնվել է։ Երբ արևելքում էինք, նրա աստղը տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ»։
Մասթեոս 2:1-2
Մոգերը աստղերից գիտեին, թե «ով» է ծնվել ( Քրիստոսը ): Բայց աստղերը նրանց չէին ասում, թե «որտեղ»: Դրա համար նրանց անհրաժեշտ էր գրավոր հայտնություն:
3 Լսելով այդ մասին՝ Հերովդես թագավորը խռովվեց, և նրա հետ նաև ամբողջ Երուսաղեմը։ 4Ժողովրդի բոլոր ավագ քահանաներին ու դպիրներին մեկտեղ հավաքելով՝ նա սկսեց հարցուփորձ անել նրանց, թե որտեղ պիտի ծնվեր Քրիստոսը։ 5Նրանք էլ ասացին. «Հրեաստանի Բեթլեհեմում, քանի որ մարգարեի միջոցով այսպես է գրված. 6«Եվ դու, ո՛վ Հուդայի երկրի Բեթլեհեմ, բոլորովին էլ աննշան չես Հուդայի իշխանների մեջ, որովհետև քեզանից է դուրս գալու այն իշխանը, որը հովվելու է իմ Իսրայել ժողովրդին»»։
Մասթեոս 2:3-6
Այսպիսով, աստղագուշակներին մարգարեական գրվածքներն անհրաժեշտ էին աստղի մեջ դիտարկվածը ավելի լիարժեք հասկանալու համար: Նույնն է նաև մեզ համար այսօր: Մենք կարող ենք ստանալ այն պատկերացումը, որը վաղ շրջանի մարդիկ ունեին հին զադիակի աստղագուշակական հորոսկոպից: Բայց մենք կարող ենք ավելի շատ պատկերացում կազմել մարգարեական գրվածքների միջոցով, որոնք ավելի են զարգացնում յուրաքանչյուր կենդանակերպի նշանը: Այսպիսով, ահա թե ինչ կանենք՝ անցնելով Կենդանակերպի սկզբնական պատմության յուրաքանչյուր աստղագուշակական նշանի միջով:
Կենդանակերպի պատմության Սկիզբը
Պատմության սկզբից աստղերի մեջ գրված այս պատմությունը ձեզ հրավեր է տալիս։ Այն ձեզ հրավիրում է մասնակցելու Արարչի այս տիեզերական ծրագրին։ Բայց նախքան այս պատմությանը մասնակցելը, մենք պետք է հասկանանք այն։ Որտե՞ղ է սկսվում պատմությունը։ Այսօր հորոսկոպի ընթերցումը սովորաբար սկսվում է Խոյից։ Սակայն դա այդպես չէր հին ժամանակներում, երբ այն սկսվում էր Կույսից (այստեղ տե՛ս մանրամասները Էսնա Զոդիակի)։
Այսպիսով, մենք սկսում ենք Կենդանակերպի պատմությունը Կույսից։
Կույսի համաստեղությունը
Ահա Կույսի համաստեղությունը կազմող աստղերի լուսանկարը։ Կույսը երիտասարդ կին է, կույս։ Սակայն աստղերի մեջ անհնար է «տեսնել» Կույսին (այս կույս կնոջը)։ Աստղերն իրենք բնականանորեն չեն կազմում կնոջ կերպարը։


Նույնիսկ եթե Կույս համաստեղության աստղերը միացնենք գծերով, ինչպես այս Վիքիպեդիայի պատկերում, միևնույն է, դժվար է աստղերով «տեսնել» այս կնոջը, առավել ևս՝ կույս կնոջը։
Բայց սա համաստեղության նշանն է եղել դեռևս այն ժամանակվանից, երբ գոյություն ունեն գրառումներ։ Կույսը հաճախ ներկայացված է ամենայն մանրամասնությամբ, բայց մանրամասները չեն գալիս համաստեղությունից։

Կույսը Հին Եգիպտոսի Զոդիակի մեջ
Ներկևում ներկայացված է Դենդերայի եգիպտական տաճարի ամբողջական կենդանակերպը, որը թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարին: Այս զոդիակը պարունակում է 12 կենդանակերպի նշաններ: Կույսը շրջանակված է կարմիրով: Աջ կողմի ուրվագիծն ավելի հստակ ցույց է տալիս կենդանակերպի պատկերները: Դուք տեսնում եք, որ Կույսը պահում է հացահատիկի սերմ: Այս հացահատիկի սերմը Spica աստղն է, որը Կույս համաստեղության ամենապայծառ աստղն է:

Ահա Spica-ն գիշերային երկնքի լուսանկարում, որտեղ Կույսի աստղերը միացված են գծերով։

Բայց ինչպե՞ս իմանալ, որ Spica-ն հացահատիկի սերմ է (երբեմն՝ եգիպտացորենի հասկ): Դա ակնհայտ չէ համաստեղության մեջ, ինչպես որ կույս կինը ակնհայտ չէ Կույս համաստեղությունում:
Այսպիսով, Կույսը՝ հացահատիկի սերմով Կույս կինը, չի ստեղծվել աստղերից։ Փոխարենը, հացահատիկի սերմով Կույսի մասին նախապես մտածվել է, ապա տեղադրվել համաստեղության մեջ։ Այսպիսով, որտեղի՞ց է եկել Կույսը իր սերմով։ Ո՞վ էր առաջինը մտածելն Կույսի մասին, ապա նրան և նրա սերմը դրել որպես Կույս աստղերի մեջ։
Կույս Համաստեղության Սկզմբնական Պատմությունը
Դրախտում, երբ Ադամն ու Եվան անհնազանդություն դրսևորեցին, և Աստված դեմ առ դեմ կանգնենց նրանց և օձին (Սատանային), Նա խոստացավ Սատանային, որ.
Ես թշնամություն եմ դնելու քո և կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա քո գլուխը պիտի ջախջախի, իսկ դու նրա գարշապարը պիտի խայթես»։
Ծննդոց 3:15

Աստված խոստացել է, որ կնոջից կգա «սերունդ»՝ առանց տղամարդու հետ նրա միության մասին հիշատակելու, ուստի նա Կույս է։ Կույսի այս Սերունդը կջարդի օձի «գլուխը»։ Միակ մարդը, որի մասին նույնիսկ պնդում կա, որ ծնվել է կույս կնոջից, Հիսուս Քրիստոսն էր։ Կույսից Քրիստոսի գալուստը հայտարարվել է ժամանակների սկզբում, ինչպես ավելի մանրամասն բացատրվում է այստեղ։ Առաջին մարդիկ, Արարչի խոստումը հիշելու համար, ստեղծեցին Կույսին իր սերունդով (Spica) և նրա պատկերը տեղադրեցին համաստեղության մեջ, որպեսզի իրենց սերունդները հիշեն խոստումը։
Այսպիսով, Աստծո ծրագիրը, որը ներկայացված է 12 պատկերներում, հիշված Կենդանակերպի համաստեղություններում, ուսումնասիրվել, պատմվել և վերապատմվել է դարերի ընթացքում՝ Ադամից մինչև Նոյ։ Ջրհեղեղից հետո Նոյի սերունդները աղավաղել են սկզբնական պատմությունը, և այն դարձել է այսօր օգտագործվող հորոսկոպը։
Հիսուսը և Կույս հորոսկոպը
Երբ Հիսուսն ասաց.
Հիսուսն ասաց նրանց. «Եկել է ժամը, որ մարդու Որդին փառավորվի։ 24Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ չի ընկնում ու չի մեռնում, միայն այդ մեկ հատիկն է մնում, բայց եթե մեռնում է, շատ պտուղ է տալիս։
Հովհաննես 12:23-24
Նա կարդաց հորոսկոպի նշանը և իրեն հայտարարեց այդ հատիկը՝ Spica, որը մեծ հաղթանակ կբերի մեզ համար՝ «շատ հատիկներ»։ Կույսի այս «հատիկը» եկել էր որոշակի «ժամի» (հորոյի, horo)։ Հիսուսը չեկավ որևէ ժամի, այլ «այդ» հատուկ ժամին։ Նա սա ասաց, որպեսզի մենք կարողանանք նշանավորել (սկոպուս, skopus) այդ ժամը և հետևել պատմությանը՝ կարդալ նրա կողմից կազմված հորոսկոպը։
Այսպիսով, կենդանակերպի տասներկու նշանները բոլոր ժողովուրդների համար են: Ձեր ծննդյան ամսաթվի հիման վրա ձեզ համար միայն մեկ հորոսկոպի նշան չկա: 12 նշանները կազմում են ամբողջական պատմություն, որը, եթե դուք որոշեք հետևել, կուղեկցի ձեր կյանքը դեպի հավերժական կյանք՝ Զոդիակի Արարչի հետ երկարատև հարաբերությունների միջոցով:
Ձեր Հին Կենդանակերպի ամենօրյա Կույս Հորոսկոպի Ընթերցումը
Աստվածաշունչը սահմանում է սրբազան ժամեր և ժամանակահատվածներ, հրավիրում է մեզ նշել դրանք և ապրել համապատասխանաբար։ Քանի որ, հորոսկոպ = հորո (ժամ) + սկոպուս (նշան դիտարկելու համար), մենք կարող ենք այդ անել կենդանակերպի հետ՝ օգտագործելով գրավոր գրառումները՝ զոդիակի համաստեղություններն ավելի լիարժեք բացատրելու համար։ Հիսուսն ինքը մեզ համար նշեց Կույս + Spica «ժամը»։ Ահա հորոսկոպի ընթերցումը՝ հիմնված սրա վրա.
Զգույշ եղեք, որ բաց չթողնեք Հիսուսի կողմից հայտարարված այդ «ժամը» (հորո), որովհետև դուք ամեն օր չափազանց զբաղված եք անկարևոր բաների հետևից ընկնելով։ Դրա պատճառով շատերը կզրկվեն «շատ հատիկներ» դառնալու հնարավորությունից։ Կյանքը լի է առեղծվածներով, բայց հավերժական կյանքի և իրական հարստության բանալին ձեզ համար «շատ հատիկների» առեղծվածը բացահայտելն է։ Ամեն օր խնդրեք Արարչին, որ ձեզ ուղղորդի դեպի հասկացողություն։ Քանի որ Նա նշանը դրել է Կույսի աստղերի, ինչպես նաև Իր գրավոր արձանագրությունների մեջ, նա ձեզ կտա հասկացողություն, եթե խնդրեք, թակեք և փնտրեք այն։ Որոշակի իմաստով, Կույսի համար համատեղելի բնութագրերն են հետաքրքրասիրությունը և պատասխաններ փնտրելու ձգտումը։ Եթե այս հատկանիշները բնորոշ են ձեզ, ապա գործի դրեք դրանք՝ Կույսի մեջ ավելի խորը հասկացողություն փնտրելով։
Ավելի մանրամասն Կույսին մասին և Զոդիակի նշանների Ամբողջական Պատմությունը
Շարունակեք ծանոթանալ ամբողջական պատմությանը, ինչպես այն սկզբնապես էր տրված՝ հետևելով ներքևում բերված Կենդանակերպի համաստեղություններին։ Օգտագործեք այն՝ ձեզ ուղիղ ճանապարհով առաջնորդելու համար։
- Գլուխ 2 – Կշեռք. Կշռված Երկնային Կշեռքով
- Գլուխ 3 – Կարիճ. Մահկանացու Մարտը
- Գլուխ 4 – Աղեղնավոր. Աղեղնավորի Վերջնական Հաղթանակը
- Գլուխ 5 – Այծեղջյուր. Այծ-ձկան բացատրությունը
- Գլուխ 6 – Ջրհոս. Կենդանի Ջրի Գետեր
- Գլուխ 7 – Ձկներ. Հազարավոր Մարդիկ, ովքեր ծառայում են
- Գլուխ 8 – Խոյ. Գառը Կենդանի է
- Գլուխ 9 – Ցուլ. Գալիք Դատավորը
- Գլուխ 10 – Երկվորյակներ. Թագավորական Որդիներ և Տիեզերական Հարսնացու
- Գլուխ 11 – Խեցգետին. Վերածնունդ մահվան մոխիրներից
- Գլուխ 12 – Առյուծ. Մռնչացող Առյուծը Գալիս է Իշխելու
Կույս կենդանակերպի գրավոր պատմության մեջ ավելի մանրամասն անդրադառնալու համար տե՛ս.
- Ադամին տրված Կույսի սերնդի Խոստումը
- Հիսուսը կույսից ծնվե՞ց։
- Հաշվարկելով, թե երբ է «ժամը» լիովին եկել
- Արդյո՞ք Ադամը գոյություն ուներ։ Նախկին չինացիների վկայությունը
- Սերունդա ժամանում է. Հիսուսի ծննդյան պատմությունը