Մենք տեսանք, թե ինչպես Եսայիան օգտագործեց Ճյուղի պատկերը։ Դավթի ընկած դինաստիայից մի «նա» էր գալիս, ով շնորհված էր իմաստությամբ և զորությամբ։ Այնուհետև Երեմիան շարունակեց՝ նշելով, որ այս Ճյուղը կհայտնվի որպես Տեր (Աստծո Հին Կտակարանի անունը)։
Զաքարիան շարունակում է «Ճյուղը»

Զաքարիա մարգարեն ապրել է մ.թ.ա. 520 թվականին, անմիջապես հրեա ժողովուրդի Երուսաղեմ վերադարնալը, Բաբելոնում իր առաջին աքսորից։ Այդ ժամանակ հրեա ժողովուրդը վերակառուցում էր իրենց ավերված տաճարը։ Քահանայապետն այդ ժամանակ Հեսու (Ջոշուա) անունով մի մարդ էր, և նա վերսկսում էր քահանայության աշխատանքը։ Զաքարիա մարգարեն համագործակցում էր իր գործընկեր Հեսուի՝ Քահանայապետի հետ՝ հրեա ժողովրդին առաջնորդելու գործում։ Ահա թե ինչ է Աստված՝ Զաքարիայի միջոցով, ասել այս Հեսուի մասին.
Լսի՛ր, խնդրում եմ, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող ընկերներդ, որոնք իբրև նախանշան ծառայող մարդիկ են: Ահա ես իմ ծառային պիտի բերեմ, որի անունը Ընձյուղ է: ասում է Զորքերի Տերը,– և մեկ օրում այդ երկրի մեղքը պիտի հեռացնեմ»:
ԶԱՔԱՐԻԱ 3:8-9
Ընձյուղը (Ճյուղը)։ Սկսված Եսայիայի կողմից 200 տարի առաջ, շարունակված Երեմիայի կողմից 60 տարի առաջ, Զաքարիան շարունակում է «Ընձյուղ»-ի պատմությունը։ Այստեղ Աստված նաև Ճյուղին (Ընձյուղին) անվանում է «իմ ծառա»։ Ինչ-որ կերպ Զաքարիայի գործընկեր, քահանայապետ Հեսուն Երուսաղեմում մ.թ.ա. 520 թվականին, «խորհրդանշականն» էր այս գալիք Ճյուղի համար:
Բայց ինչպե՞ս։
Այնտեղ ասվում է, որ «մեկ օրում» մեղքերը կջնջվեն Տիրոջ կողմից։ Ինչպե՞ս է դա տեղի ունենալու։
Ճյուղը. Միավորում է Քահանային և Թագավորին
Հասկանալու համար մենք պետք է իմանանք, որ Աստվածաշնչում Աստված խստորեն բաժանում է քահանայի և թագավորի դերերը։ Թագավորներից ոչ մեկը չէր կարող քահանա լինել, և քահանաները չէին կարող թագավորներ լինել։ Քահանայի դերն էր Աստծուն զոհաբերություններ մատուցել, Աստծո և մարդու միջև միջնորդելով: Թագավորի պարտականությունն էր կառավարել գահը արդարությամբ։ Երկուսն էլ կարևոր էին. երկուսն էլ տարբեր էին։ Այնուամենայնիվ, Զաքարիան գրել է, որ ապագայում.
Տիրոջ խոսքը հասավ ինձ…
ԶԱՔԱՐԻԱ 6:9
Արծաթից ու ոսկուց մի վեհաշուք պսակ շինիր ու դիր Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի գլխին: Հետո ասա նրան.«Այսպես է ասում Զորքերի Տերը. «Ահա այն մարդը, որի անունը Ընձյուղ է։ Նա իր տեղում պիտի աճի ու Եհովայի տաճարը պիտի կառուցի: Նա կկառուցի Տիրոջ տաճարը և իր վրա արժանապատվություն կկրի, նա կնստի իր գահին ու կիշխի, իր գահի վրա քահանա կդառնա, և երկուսի միջև խաղաղության խորհուրդ կլինի։
ԶԱՔԱՐԻԱ 6: 11-13
Համեմատած նախորդ նախադեպին, Զաքարիայի օրերի քահանայապետ Հեսուն պետք է խորհրդանշականորեն դներ թագավորի թագը՝ որպես Ճյուղ (Ընձյուղ) (հիշե՛ք, որ Հեսուն «գալիք դեպքերի խորհրդանիշն էր»): Հեսուն՝ քահանայապետը, թագը դնելով, մարգարեացրեց Թագավորի և Քահանայի ապագա միավորման մասին՝ մեկ մարդ դառնալով: Այս գալիք Ճյուղը պետք է քահանա լիներ թագավորի գահին: Ավելին, Զաքարիան գրել է, որ «Հեսու»-ն Ճյուղի անունն էր: Ի՞նչ էր դա նշանակում:
«Հեսու» (Ջոշուա) անունը «Հիսուս» անունն է
Մենք այստեղ ամփոփել էինք Աստվածաշնչի թարգմանության համապատասխան մանրամասները, որոնք անհրաժեշտ են ավելի լավ հասկանալու համար: Եբրայերեն բնօրինակ Աստվածաշունչը թարգմանվել է հունարեն մ.թ.ա. 250 թվականին և կոչվել է «Յոթանասնից» (կամ հռոմեկան թվերով LXX): Մենք տեսանք, թե ինչպես է «Յոթանասնից»-ը լայնորեն հայտնի դարձրել «Քրիստոս» տիտղոսը: Այստեղ մենք հետևում ենք «Հեսու»-ի նույն վերլուծությանը:

Հեսու (Յոշուա) անունը «Յհովշուվա» բնօրինակ եբրայերեն անվան եբրայերեն տառադարձությունն է։ #1 Քառորդը ցույց է տալիս, թե ինչպես է Զաքարիան մ.թ.ա. 520 թվականին եբրայերենով «Յհովշուվա»-ն գրել որպես «Յոշուա» (Հեսու)։ Գիտնականները ժամանակակից Աստվածաշնչի թարգմանություններում տառադարձում են եբրայերեն «Յհովշուվա»-ն (#1-> #3): Եբրայերենում «Յհովշուվա»-ն նույնն է, ինչ Ջոշուա անունը ժամանակակից լեզուներում, ինչպիսին է անգլերենը։ Սակայն, երբ մ.թ.ա. 250 թվականին «Յոթանասնից»-ը թարգմանվեց եբրայերենից հունարեն, Յհովշուվան տառադարձվեց որպես Իեսուս (#1 -> #2): Եբրայերենում «Յհովշուվա»-ն նույնն է, ինչ հունարենում Իեսուսը: Երբ գիտնականները հունարեն Նոր Կտակարանը թարգմանում են ժամանակակից լեզուների (օրինակ՝ անգլերեն կամ հայերեն), Իեսուսը տառադարձվում է որպես «Հիսուս» (#2 -> #3): Հունարենում Իեսուսը նույնն է, ինչ Հիսուսը ։
Մարդիկ Հիսուսին անվանում էին «Յհովշուվա» (Յոշուա), երբ նրա հետ խոսում էին եբրայերեն։ Սակայն հունարեն Նոր Կտակարանի հեղինակները նրա անունը գրել են որպես «Իեսուս»։ Սա ճիշտ այնպիսին է, ինչպես հունարեն Հին Կտակարանի «Յոթանասնից»-ում գրված այդ անունը։ Այսօրվա ժամանակակից լեզուների Նոր Կտակարանի թարգմանություններում (#2 -> #3) «Իեսուս»-ը տառադարձվում է որպես ծանոթ «Հիսուս»։
Այսպիսով, անունը՝ «Յհովշուվա» = «Հիսուս» = «Հեսու» ։
«Հիսուս» անունն անցնում է հունարեն անցումյան փուլով, իսկ «Հեսու» (Ջոշուա) անունը ծագում է անմիջապես եբրայերենից։
Ամփոփելով՝ Հիսուս Նազովրեցին և մ.թ.ա. 520 թվականի քահանայապետ Հեսուն ունեին նույն անունը։ Նրանց մայրենի եբրայերենով անվանում էին «Յհովշուվա» , բայց հունարենով երկուսն էլ կոչվում էին «Իեսուս»։
Հիսուս Նազովրեցին Ճյուղն է
Հիմա Զաքարիայի մարգարեությունը իմաստ ունի։ Նա մ.թ.ա. 520 թվականին կանխատեսել էր, որ գալիք ճյուղի անունը կլինի «Հիսուս»։ Այդպես անելով՝ նա ուղղակիորեն մատնացույց էր անում Հիսուս Նազովրեցուն։
Հիսուս Նազովրեցին ունի շատ հայտնություն Ավետարաններից դուրս։ Հրեական Թալմուդը, Հովսեպոսը և Հիսուսի մասին պատմող մյուս բոլոր պատմական հեղինակները՝ թե՛ ընկերները, թե՛ թշնամիները, միշտ նրան անվանել են «Հիսուս» կամ «Քրիստոս»։ Այսպիսով, նրա անունը չի հորինվել Ավետարաններում։ Սակայն Զաքարիան կանխատեսել է նրա անունը նրա կյանքից 500 տարի առաջ։
Ծառայել է որպես Քահանա…
Այս Հիսուսի գալուստը, ըստ Զաքարիայի, կմիավորեր Թագավորի և Քահանայի դերերը։ Ի՞նչ էին անում քահանաները։ Ժողովրդի անունից նրանք իրենք իրենց զոհեր էին մատուցում Աստծուն՝ մեղքերը քավելու համար։ Քահանան զոհաբերությամբ ծածկում էր ժողովրդի մեղքերը։ Նմանապես, գալիք ճյուղը՝ «Հիսուսը», զոհաբերություն էր մատուցելու, որպեսզի Տերը կարողանա «մեկ օրում ջնջել այս երկրի մեղքը»։ Սա այն օրն էր, երբ Հիսուսն իրեն զոհաբերեց։
Մինչդեռ հայտնի է որպես Քրիստոս
Հիմա մտածեք Հիսուս Նազովրեցու կյանքի մասին։ Նա անկասկած պնդում էր, որ թագավոր է՝ իրական Թագավոր։ Ահա թե ինչ է նշանակում «Քրիստոսը»։ Բայց այն, ինչ նա արեց երկրի վրա, իրականում քահանայական էր։ Քահանան ընդունելի զոհաբերություններ էր մատուցում ժողովրդի համար։ Հիսուսի մահը մատուցվեց Աստծուն մեր զոհաբերությունների համար։ Այսպիսով, նրա մահը նրա քահանայական դերում էր։ Իր մահով նա կատարեց Քահանայի բոլոր պահանջները, նույնիսկ եթե շատերը նրան ճանաչում են որպես «Քրիստոս» կամ Թագավոր։ Իր հարությամբ նա ցույց տվեց իր զորությունն ու իշխանությունը մահվան նկատմամբ։ Նա միավորեց երկու դերերը։
Ճյուղը, որին Դավիթը վաղուց անվանել էր «Քրիստոս» , Քահանա-Թագավորն է։ Հետաքրքիր է, որ Զաքարիա մարգարեն նրա անունը գրի է առել մարգարեության մեջ՝ նրա ծնունդից ավելի քան 500 տարի առաջ։
Մարգարեները այնուհետև կանխատեսեցին, թե երբ է գալու Քրիստոսը։ Հաջորդը հոդվածում կանդրադառնանք դրան։