Skip to content
Home » Մովսեսի Պասեքի նշանը

Մովսեսի Պասեքի նշանը

  • by

Աբրահամի մահից հետո նրա սերունդները կոչվեցին իսրայելացիներ։ 500 տարի անց նրանք դարձան մեծ ազգ։ Բայց նրանք նաև եգիպտացիների ստրուկները դարձան։

Ելքը

Մովսեսը, Համաճարակները և Եգիպտոսից Ելքը ժամանակագրության մեջ

Իսրայելացիների առաջնորդը Մովսեսն էր։ Աստված ասել էր Մովսեսին գնալ Եգիպտոսի փարավոնի մոտ և պահանջել, որ նա ազատի իսրայելացիներին ստրկությունից։ Սա փարավոնի և Մովսեսի միջև պայքարի սկիզբն էր, որի արդյունքում ինը համաճարաքներ ստեղծվեցին փարավոնի և եգիպտացիների դեմ։ Այնուամենայնիվ, փարավոնը չէր համաձայնվում ազատ արձակել իսրայելացիներին։ Այսպիսով, Աստված պատրաստվում էր ստեղծել 10-րդ մահածու հարվածը։ Սեղմեք այստեղ՝ Աստվածաշնչում 10-րդ համաճարաքի ամբողջական պատմությունը կարդալու համար։

Աստված որոշեց, որ երկրի յուրաքանչյուր արու առաջնեկ, այդ գիշերը կմահանա Աստծո Մահվան Հրեշտակի կողմից։ Բայց նրանք, ովքեր կմնային այն տան մեջ, որտեղ դռան սյուներ ներկված են գառան արյունով, կապրեին։ Եթե փարավոնը չհնազանդեր, նրա առաջնեկ որդին և գահի ժառանգորդը կմահանար։ Եգիպտոսի յուրաքանչյուր տուն, որը չէր զոհաբերի գառ և չէր ներկի դռան սյուները արյունով, կկորցներ իր առաջնեկ որդուն։ Այսպիսով, Եգիպտոսը բախվեց ազգային աղետի։

Իսրայելական (և եգիպտական) տներում, որոնց դռներին գառան արյուն էր ներկված բոլորը անվտանգ կլինեն։ Մահվան հրեշտակը կանցներ վրայով այդ տան։ Այդ պատճառով այս օրը կոչվում էրՊասեք (Զատիկ)։

Պասեք՝ ո՞ւմ համար է Նշանը։

Մարդիկ կարծում են, որ դռների վրայի արյունը միայն Մահվան Հրեշտակի համար էր։ Բայց ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։

…ես եմ ՏԵՐԸ։ Արյունը [Պասեքի գառան] թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, և տեսնելով արյունը՝ պիտի անցնեմ ձեր վրայով։

ԵԼՔ 12:13

ՏԵՐԸ փնտրում էր դռան վրա արյունը, և եթե տեսներ այն, Մահը կանցներ վրայով։ Բայց արյունը Նրա համար նշան չէր։ Այնտեղ ասվում է, որ արյունը «նշան էր ձեզ համար»՝ մարդկանց, այդ թվում՝ իմ և ձեր։

Բայց ինչպե՞ս է դա համարվում նշան։ Այս դեպքից հետո ՏԵՐԸ նրանց հրամայեց որ.

Այս բանը կպահեք իբրև հավիտենական կանոն ձեզ համար և ձեր որդիների համար։ Երբ գաք այն երկիրը…այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը։…սա զատկի զոհն է ՏԻՐՈՋ համար

ԵԼՔ 12:24-27

Պասեքի Նշանավոր Օրացույցը

Իրականում մենք այս պատմության սկզբում տեսնում ենք, որ 10-րդ հարվածը հին իսրայելական (հրեական) օրացույցի սկիզբն էր։

Տերը Եգիպտոսում խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. «Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբը կլինի։ Ձեզ համար այն տարվա ամիսների մեջ առաջինը կլինի…

ԵԼՔ 12:1-2

Սկսաց այս ժամանակից՝ իսրայելացիները ստեղծեցին օրացույց, որը ամեն տարի նույն օրը նշում էր Պասեքը (Զատիկը)։ Այն նշանավորեց նրանց նոր տարին։ 3500 տարի շարունակ հրեա ժողովուրդը ամեն տարի նշում է Պասեքը՝ այս իրադարձությունը հիշատակելու համար։ Քանի որ հրեական օրացույցի տարին մի փոքր տարբերվում է արևմտյան օրացույցից, Պասեքի օրը ամեն տարի փոխվում է արևմտյան օրացույցի մեջ։

Հիսուսը և Պասեքը

This is a modern-day scene of Jewish people preparing to celebrate Passover in memory of that first Passover 3500 years ago.
Սա մերօրյա տեսարան է, որտեղ հրեա ժողովուրդը պատրաստվում է նշել Պասեքը՝ ի հիշատակ 3500 տարի առաջվա, առաջին Պասեքին։

Եթե ​​հետևենք Պասեքի տոնակատարությունների պատմությանը, կնկատենք մի հետաքրքիր բան։ Ուշադրություն դարձրեք, թե Հիսուսի ձերբակալությունն ու դատավարությունը երբ տեղի ունեցավ։

Այնուհետև Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի պալատ։ Առավոտ էր։ Սակայն նրանք կուսակալի պալատ չմտան, որպեսզի չպղծվեն ու կարողանան Զատիկի (Պասեքի) ընթրիքը ուտել։ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:28

Նրանք ձերբակալեցին և մահապատժեցին Հիսուսին հենց հրեական օրացույցի Պասեքի օրը։ Այդ նույն օրն էր, երբ բոլոր հրեաները զոհաբերում էին գառ՝ մ.թ.ա. 1500 թվականին, հիշատակելու այն գառներին, որոնք մահվան պատճառ դարձան: Հիշե՛ք Աբրահամի զոհաբերությունից, Հիսուսի տիտղոսներից մեկը.

Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը…»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:29

Հիսուսը՝ «Աստծո Գառը», զոհաբերվեց հենց նույն օրը, երբ այդ դարի բոլոր հրեաները զոհաբերում էին գառ՝ ի հիշատակ առաջին Պասեքի, որը սկիզբ է դրել նրանց օրացույցին։ Ահա թե ինչու հրեական Պասեքը նշվում է Զատիկի հետ միաժամանակ։ Զատիկը հիշատակում է Հիսուսի մահը, և քանի որ դա տեղի է ունեցել Պասեքի օրը, Զատիկը և Պասեքը իրար մոտիկ ժամանակաշրջաններում են։ (Քանի որ արևմտյան օրացույցը տարբեր է, նրանք նույն օրը չեն, այլ սովորաբար նույն շաբաթում)։

Նշաններ, նշաններ, Ամենուր Նշաններ են

Հիշե՛ք Մովսեսի օրոք առաջին Պասեքը, որտեղ արյունը «նշան» էր՝ հենց մեզ համար։ Մտածե՛ք, թե նշանները ինչ են անում  ՝դիտարկելով այս նշանները։

Signs are pointer in our minds to get us to think about the thing the sign points to
Նշանները մեր մտքում ցուցիչներ են, որոնք ստիպում են մեզ մտածել, թե ինչի է այն մատնանշում։

Երբ մենք տեսնում ենք «գանգի և խաչված ոսկորների» նշանը, դա մեզ հիշեցնում է մահվան և վտանգի մասին : «Ոսկե կամարների» նշանը մեզ հիշեցնում է McDonald’s-ի մասին: Նադալի գլխարկի վրայի «√» նշանը, Nike- ի նշանն է: Nike-ը ցանկանում է, որ մենք մտածենք նրանց մասին, երբ տեսնում ենք սա Նադալի վրա: Նշանները նախատեսված են մեր միտքը ուղղելու ոչ թե նշանի վրա, այլ ինչին, որ այն մատնանշում է:

Աստված Մովսեսին ասել էր, որ առաջին Պասեքի արյունը նշան էր։ Ուրեմն, ինչի՞ էր Աստված մատնանշում այս նշանով։ Հիսուսի՝ «Աստծո Գառի» հետ հետաքրքիր ժամանակային նույնությամբ զոհաբերվող գառների նշանը, մատնանշում է Հիսուսի ապագա զոհաբերությունը։

Երկու Նշան, որոնք ցույց են տալիս Տեղանքը և Ամսաթիվը

Այն գործում է մեր մտքում, ինչպես ցույց է տրված գծապատկերում։

The Passover is a Sign in that it points to Jesus through the remarkable timing of Passover with Jesus' crucifixion
Զատիկը նշան է, որը մատնանշում է Հիսուսին՝ Զատկի ուշագրավ ժամանակի միջոցով՝ Հիսուսի խաչելությամբ։

Այս նշանը խորհրդանշում է Հիսուսի զոհաբերությունը։ Առաջին Պասեքի ժամանակ, իսրայելացիները գառերը զոհաբերեցին և արյունով ներկեցին, որպեսզի մահը անցնի նրանց վրայով։ Հիսուսին խորհրդանշող այս նշանը մեզ ասում է, որ «Աստծո Գառը» նույնպես զոհաբերվեց, և նրա արյունը թափվեց, որպեսզի մահը անցնի մեզ վրայով։

Աբրահամի զոհաբերության դեպքում այն վայրը որտեղ, Իսահակի ապրելու համար խոյը մահածավ, Մորիա լեռն էր՝ նույն վայրը, որտեղ Հիսուսը զոհաբերվեց 2000 տարի անց։ Մատնանշված վայրը թույլ է տալիս մեզ «տեսնել» նրա զոհաբերության իմաստը: Զատիկը նույնպես խորհրթանշում է Հիսուսի զոհաբերությունը, բայց այլ տեսանկյունից։ Այն մատնանշում է օրացույցի օրը՝ օրացույցը սկսված առաջին Պասեքից։ Հին Կտակարանի ամենակարևոր պատմությունները երկու տարբեր ձևերով ուղղակիորեն խորհրդանշում են Հիսուսի մահը՝ զոհաբերված գառների միջոցով։ Ես չեմ կարող հիշել պատմության մեջ որևէ այլ մարդու, որի մահը (կամ կյանքի նվաճումը) կանխատեսված լիներ երկու այդպիսի դրամատիկ ձևերով։ Դուք կարո՞ղ եք։

Այս երկու իրադարձությունները (Աբրահամի զոհաբերությունը և Պասեքը) մեզ ցույց պետք է տան, որ Հիսուսը Աստվածային ծրագրի կենտրոնում է։

Բայց ինչո՞ւ է Աստված այս նշանները տեղադրել հին պատմության մեջ՝ Հիսուսի խաչելությունը կանխատեսելու համար։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ Ի՞նչն է աշխարհում, որ պահանջում է նման արյունալի խորհրդանիշեր։ Աստված ցույց է տալիս մեր իրավիճակի անհույսությունը, երբ տալիս է Տասը պատվիրանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *