Skip to content
Home » Հնադարյան ուղևորություն, որը մեզ վրա ազդեցություն ունի Այսօր

Հնադարյան ուղևորություն, որը մեզ վրա ազդեցություն ունի Այսօր

  • by

Չնայած որ Իսրայելը փոքր երկիր է, այն միշտ լուրերի կենտրոնում է։ Լուրերը շարունակաբար լուսաբանում են Իսրայել տեղափոխվող հրեաների, այնտեղ հորինված տեխնոլոգիաների, ինչպես նաև հակամարտությունների, պատերազմների և շրջակա ժողովուրդների հետ լարվածության մասին։ 

Ինչո՞ւ։

Իսրայելի պատմության մասին Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում գրվում է, որ 4000 տարի առաջ մի մարդ, ով այժմ շատ ճանաչում ունի, աշխարհի այդ մասում ճամբարային արշավի է գնացել։ Աստվածաշունչն ասում է, որ նրա պատմությունը իր հետևանքներն է թողնում մեր ապագայի վրա։

Այս հնադարյան մարդը Աբրահամն է (ճանչված է նաև որպես Աբրամ): Աստվածաշունչը արձանագրում է Աստծո առաջին քայլերը Իր նախնադարյան խոստումը կատարելու գործում, որը կատարվեց Աբրահամի հետ:

Աբրահամը պատմական ժամանակագրության մեջ

Աբրահամին Տրված Խոստումը

 Աստված խոստում տվեց Աբրահամին.

«Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»։ 

ԾՆՆԴՈՑ 12:2-3

Աբրահամի անունը դարձավ Մեծ

Այսօր ոմանք մտածում են, թե արդյո՞ք գոյություն ունի անձնավորված Աստված, ով մեր դժվարին կյանքի մասին բավականին մտածում է և հույս է տալիս մեզ։ Այս պատմության մեջ մենք կարող ենք ստուգել այս հարցը։ Այստեղ Աստված խոստում տվեց յուրահատուկ անձի, և որոշ մասեր մենք կարող ենք ստուգել այսօր։ Պատմության մեջ գրված է, որ ՏԵՐԸ ուղղիղ խոստում է տվել Աբրահամին, որ «ես կմեծացնեմ քո անունը»։ Մենք ապրում ենք 21-րդ դարում՝ 4000 տարի անց։ Այսօր Աբրահամի անունը հնադարյան պատմության մեջ ամենաճանաչված անուններից մեկն է։ Հրեաներն ու արաբները այսօր իրենց ծագումը նրանից են հայտնաբերում։ Վերջերս ԱՄՆ-ի կողմից հովանավորված Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականությունը փոխող խաղաղության ծրագիրը՝ Աբրահամի համաձայնագրերը, անվանվել են նրա անունով։ Այս խոստումը բառացիորենպատմականորեն և ստուգելիորեն իրականացել է։

Մեռյալ ծովի ցուցակները պարունակում են Աստվածաշնչի ամենավաղ ձեռագրերը։ Նրանք թվագրվում են մ.թ.ա. 200-100 թվականներով։ Սա նշանակում է, որ այս խոստումը, ամենաուշը, գրավոր է եղել դեռևս նախքան «Աբրահամ»-ը հրեա ազգից դուրս հայտնի է դարձել: Այս ամենը տեղի չի ունեցել պարզապես Աբրահամի անունը գրի առնելով  հայտնի դառնալուց հետո ։

… իր մեծ ազգի միջոցով

Նույնքան զարմանալի է, որ Աբրահամն իրականում իր կյանքում ոչ մի նշանավոր բան չի կատարել։ Նա ոչինչ չի արել, որը սովորաբար մարդու անունը «մեծ» կդարձներ։ Նա ոչ մի արտառոց բան չի գրել։ Աբրահամը ոչ մի նշանակավոր բան չի կառուցել։ Նա տպավորիչ ռազմական հմտություններով բանակ չի առաջնորդել։ Նա ոչ պետական ​​գործիչ էր ոչ էլ ուսուցիչ։ Աբրահամը թագավորություն նույնիսկ չի կառավարել։ Նա իրականում ճանապարհորդության ընթացքում ճամբարլուց, անապատում աղոթելուց և հետո որդի ունենալուց բացի ոչինչ չի արել։

Distant Shores Media/Sweet Publishing ,  CC BY-SA 3.0 , Wikimedia Commons-ի միջոցով

Եթե ​​դուք ապրեիք Աբրահամի օրերում և կանխատեսեիք, թե հազարավոր տարիներ անց ովքեր են լինելու ամենանշանավոր մարդիկ, ապա կնտրեիք այն ժամանակվա թագավորներին, զորավարներին, զինվորներին կամ պալատական ​​բանաստեղծներին, որոնք այսօր էլ կհիշվեին։ Սակայն նրանց բոլորի անունները մոռացված են։ Բայց այն մարդը, ով ամայի վայրում հազիվ կարողացավ ունենալ ընտանիք, ճանաչված է ամբողջ աշխարհում։ Նրա անունը մեծ է միայն այն պատճառով, որ իր ծնած ազգը(ները) պահպանել է նրա պատմության գրառումները։ Այնուհետև նրանից եկած անձնավուրությունները ու ազգերը մեծ ճանաչում են ստացել։ Անցյալում, Աստված հենց այսպես էլ խոստացել էր («Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ… Ես քո անունը կմեծացնեմ»)։ Պատմության մեջ նա միակն է, որ ճանաչումը ստացել է իրենից ծնված սերնդների պատճառով, այլ ոչ թե իր սեփական կյանքում ունեցած մեծ նվաճումների շնորհիվ։

… Խոստում տվողիԿամքի միջոցով

Եվ մեր օրվա Աբրահամից եկած մարդիկ՝ հրեաները, իրականում երբեք այնպիսի ազգ չեն եղել, որը սովորաբար կապում ենք վեհության հետ։ Նրանք չեն կառուցել մեծ ճարտարապետական ​​կառույցներ, օրինակ եգիպտական ​​բուրգերը։ Նրանք չեն գրել փիլիսոփայություն, ինչպես հույները, կամ չեն կառավարել հեռավոր գաղութներ, ինչպես բրիտանացիները։ Բոլոր այս ազգերը հասել են իրենց նվաճումներին որպես համաշխարհային կայսրություններ՝ ձգելով իրենց ընդարձակ սահմանները արտակարգ ռազմական ուժի միջոցով։

Սակայն հրեաները երբեք չեն հասել այդպիսի մեծ կայսերական հզորության: Հրեա ժողովրդի մեծությունը հիմնականում պայմանավորված է Օրենքով և Գրքով (Աստվածաշնչով), որը նրանք ստեղծել են իրենց ազգից եկած նշանավոր աձնավորությունների միջոցով, և այն պատճառով, որ նրանք այս հազարավոր տարիների ընթացքում գոյատևել են որպես անջատ և որոշ չափով տարբերվող ժողովուրդ: Նրանց վեհությունը իրականում պայմանավորված չէ նրանց արածով, այլ նրանով, ինչ արվել է նրանց համար և նրանց միջոցով:

Դրոշմված «Ես կամենում եմ»-ները պատմության մեջ

Հիմա խոսենք այն Անձի մասին, որը պետք է կատարեր այս խոստումը։ Այնտեղ, սև ու սպիտակով, այն անընդհատ ասում է. «Ես կանեմ…»։ Նրանց յուրահատուկ ձևով դրսևորված վեհության պատմությունը կրկին, արտասովոր կերպով, համապատասխանում է այս հայտարարությանը, ինչի իրականացողը Արարիչն էր լինելու, այլ ոչ թե այս «ազգի» որևէ բնածին նվաճում, ունակություն կամ ուժ։ Այսօր ամբողջ աշխարհում լրատվամիջոցների ուշադրությունը Իսրայելում, հրեական ազգի մեջ, տեղի ունեցող իրադարձությունների մասին է, որը դրա վառ օրինակն է։ Դուք անընդհատ լսո՞ւմ եք Սինգապուրում, Նորվեգիայում, Պապուա Նոր Գվինեայում, Բոլիվիայում կամ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Բայց Իսրայելը, որը չափսերով նման է այս երկրներին ՝9 միլիոն բնակչությամբ, անընդհատ և պարբերաբար գտնվում է համաշխարհային լրատվամիջոցների վերնագրերում։

Մարդկային իրադարձությունները որևէ նախատրամադրություն չունեն հրեա ժողովրդի համար։ Պատմությունը կարող էր շատ տարբեր ուղղիներ ունենեալ։ Մտածեք, թե որքան հավանական է, որ այս խոստումը ինչ-որ կերպ կձախողվեր։ Բայց փոխարենը այն ծավալվել է և շարունակում է ծավալվել, ինչպես հայտարարվել էր հազարավոր տարիներ առաջ։ Հնարավոր է, որ այդ հնադարյան Խոստում տվողի զորությունն ու հեղինակությունը կարողանա կոտրել մեր կյանքը կառավարող խառնաշփոթը:

Ճանապարհորդություն, որը դեռևս ցնցում է աշխարհը

Այնուհետև Աստվածաշունչն ասում է. «Եվ Աբրամը գնաց, ինչպես ՏԵՐՆ էր ասել նրան» (հ. 4): Նա սկսեց մի ճանապարհորդություն, նշված քարտեզի վրա, որը մինչ այսօր պատմություն է կերտում:

Այս քարտեզը ցույց է տալիս Աբրահամի ճանապարհորդությունը
Աբրահամի երկար ճանապարհորդությունը ոտքով պետք է որ կատարվեր՝ մարդկանց, ունեցվածքի և անասունների քարավանի կողքին։
Քլիվլենդի արվեստի թանգարան , PD-US-ժամկետը լրացել է , Wikimedia Commons-ի միջոցով։

Օրհնություններ մեզ

Այս ուղղևորությունը Աբրահամից և նրա ֆիզիկական սերունդներից շատ ավելի է երկարում։ Օրհնությունը միայն Աբրահամի համար չէր, քանի որ այն նաև ասում է, որ

Երկրի բոլոր ժողովուրդները կօրհնվեն քեզնով

հ.4

Սա պետք է ձեր և իմ ուշադրությունը գրավի։ Անկախ ձեր ազգությունից, անկախ ձեր կրոնից, հարուստ եք թե աղքատ, առողջ եք թե հիվանդ, կրթված եք թե ոչ՝ «երկրի վրա բոլոր ժողովուրդները» նեռարում է նաև ձեզ։ Օրհնության այս խոստումը ներառում է բոլոր նրանց, ովքեր ապրել են այդ ժամանակից մինչև այսօր, այսինքն՝ ձեզ։ Ինչպե՞ս։ Ե՞րբ։ Ի՞նչ տեսակի օրհնություն։ Հետևելով Աբրահամի պատմությանը՝ մենք ավելի լավ ենք հասկանում։

Մենք հենց նոր պատմականորեն և բառացիորեն հաստատեցինք, որ Աբրահամին տրված խոստման առաջին մասը իրականացել է։ Մի՞թե մենք հիմք չունենք վստահելու, որ ձեզ և ինձ տրված խոստումը նույնպես չի ակտիվանա։ Քանի որ մենք կարող ենք տեսնել դրա գործողությունը դեռևս 4000 տարի անց, մենք գիտենք, որ այս խոստումը տարածվում է պատմության մեջ։ Բայց մենք պետք է այն բացենք՝ հասկանալու համար Խոստումը, հասկանալու, թե ինչպես այն կարող է «դիպչել» մեզ։ Մենք դա հասկանում ենք՝ շարունակելով հետևել Աբրահամի պատմությանը։ Նա ցույց է տալիս օրինակ, որին մենք նույնպես կարող ենք հետևել։ Մենք հաջորդը խոսելու ենք այս մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *