Մենքն նայեցինք, թե մարդկությունը ինչպես սկզբնական ստեղծված վիճակից անկում ապրեց։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ Աստված ուներ ծրագիր, որը հիմնված էր պատմության սկզբում տրված Խոստման վրա։
Աստվածաշունչը՝ Իրականում Գրադարան

Նախ, նշենք որոշ փաստեր Աստվածաշնչի մասին։ Աստվածաշունչը գրքերի ժողովածու է, որը բազմաթիվ հեղինակների կողմից է գրվել։ Պահանջվել է ավելի քան 1500 տարի այս բոլոր գրքերը սկզբից մինչև վերջ գրելու համար։ Այս ամենը Աստվածաշնչին ավելի շատ նմանեցնում է գրադարանի և առանձնացնում է այն մյուս Մեծ Գրքերից։ Եթե միայն մեկ հեղինակ կամ միմյանց ճանաչող խումբ գրեր Աստվածաշնչի գրքերը, դրա միասնությունը մեզ չէր զարմացնի։ Սակայն հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիները բաժանում են Աստվածաշնչի տարբեր հեղինակներին։ Այս հեղինակները գալիս են տարբեր երկրներից, ունեն տարբեր լեզուներ և սոցիալական դիրքեր։ Սակայն նրանց ուղերձներն ու կանխատեսումները կապված են միմյանց և Աստվածաշնչից դուրս գրանցված պատմության փաստերի հետ։ Ամենահին օրինակները Հին Կտակարանի գրքերից (գրքերը գրված Հիսուսից առաջ), որոնք մինչ օրս գոյություն ունեն, թվագրվում են Մ.Թ.Ա. 200 թվականից։ Նոր Կտակարանի առկա օրինակները թվագրվում են մ.թ. 125 թվականից և ավելի ուշ։
Ավետարանի Խոստումը Պարտեզում
Աստվածաշնչի հենց սկզբում մենք տեսնում ենք օրինակ, թե Աստվածաշունչը ինչպես է կանխատեսում ապագան։ Չնայած որ այն արձանագրում է Սկիզբը, այն գրվել է մտքում ունենալով Վերջը։ Այստեղ մենք տեսնում ենք Խոստում, երբ Աստված հանելուկ է ներկայացնում Սատանային (ով օձի կերպարանքով էր) անմիջապես մարդուկթյան անկումից հետո։
«…և ես (Աստված) թշնամություն պիտի դնեմ քո (Սատանա) և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը:»
ԾՆՆԴՈՑ 3:15
Կարող եք տեսնել, որ ապագա ժամանակով կրկնվող «պիտի»-ն առեխծվածային է: Թեման կոնկրետ նշում է հինգ տարբեր կերպարներ։ Դրանք են՝
- Ես = Աստված
- Դու = օձ կամ Սատանա
- Կինը
- Կնոջբ զավակները
- Օձի կամ Սատանայի զավակները
«Խոստումը» կանխատեսում է, թե ապագայում այս կերմպարները ինչպես կհարաբերվեն։ Սխեման նկարագրում է նրանց ապագա հարաբերությունները։

Այնտեղ չի նշվում, թե ով է «կինը»։ Բայց Աստված կանի այնպես, որ և՛ Սատանան, և՛ կինը, յուրաքանչուրը ունենան «զավակ»։ Կլինի «թշնամություն» կամ ատելություն այս ժառանգի, ինչպես նաև կնոջ ու Սատանայի միջև։ Սատանան «կհարվածի կնոջ զավակի գարշապարին»։ Սակայն կնոջ զավակը «կջարդի Սատանայի գլուխը»։
Ո՞վ է զավակը – «նա»
Մենք արեցինք որոշ դիտարկումներ, հիմա՝ անենք որոշ եզրակացություններ։ Քանի որ կնոջ «զավակը» «նա» է, կարող ենք որոշ հնարավորություններ բացառել։
Բնօրինակ եբրայերենում «նա»-ն եզակի արական դեմքով է, ուստի կարող ենք եզրակացնել զավակը տղա է, հետևաբար, չի կարող կին լինել։
Որպես «նա», ժառանգը «նրանք» չէ: Սա բացառում է մարդկանց խումբը, ցեղը, թիմը կամ ազգը: Տարբեր ժամանակներում և զանազան ձևերով մարդիկ մտածել են, որ «նրանք»-ը կլուծի մարդկային իրավիճակը: Սակայն ժառանգը, լինելով «նա», մարդկանց խումբ չէ՝ լինի դա ազգ, թե որոշակի կրոնի ներկայացուցիչներ, ինչպես հինդուիստները, բուդդիստները, քրիստոնյաները կամ մուսուլմանները:
Որպես «նա», ժառանգը մարդ է, այլ ոչ թե «դա»։ Զավակը փիլիսոփայություն, ուսմունք, քաղաքական համակարգ կամ կրոն չէ, քանի որ սրանք բոլորը կլինեին «դա»-ներ։ Նման «դա»-ն մեր նախընտրելի ընտրությունը կլիներ ապականությունը ուղղելու համար, քանի որ մարդիկ միշտ նոր համակարգերի և կրոնների ստեղծման մասին են մտածում։ Սակայն Աստված ուրիշ բան ուներ իր մտքում-«նա»-մեկ տղամարդ։ Այս «նա»-ն կարող էր ջարդել Սատանայի գլուխը։
Ուշադրություն դարձրեք, թե ինչ չի ասվում։ Աստված չի ասում, որ այս զավակը կգա կնոջից և տղամարդուց, այլ միայն կնոջից։ Սա հատկապես անսովոր է, քանի որ Աստվածաշունչը գրեթե միշտ նշում է միայն հայրերի միջոցով ծնված որդիների մասին։ Ոմանք Աստվածաշունչը համարում են սեքսիստական, քանի որ այն միայն խուսում է որդիների հայրերի մասին։ Սակայն այստեղ իրավիճակը տարբեր է. տղամարդուց եկող զավակի («նա») խոստում չկա։ Այնտեղ միայն ասվում է, որ կնոջից ժառանգ կլինի՝ առանց տղամարդու մասին հիշատակելու ։
Ավելի վաղ շրջանի Մարգարե ավելացնում է այդ Խոստման վրա
Հարյուրավոր տարիներ անց Մարգաերե, Հին Կտակարանից, ավելացրեց հետևյալը.
Դրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա ու մի որդի կծնի և նրա անունն Էմմանուել կդնի (որը նշանակում է «Աստված մեզ հետ է»)։
ԵՍԱՅԻ 7:14, մ.թ.ա. 750
Եսայիայից ավելի քան 700 տարի անց (Նոր Կտակարանն ասում է) Հիսուսը ծնվեց կույսից ՝ կատարելով Եսայիան։ Բայց արդյո՞ք այս սուրբ գրությունը կանխատեսում է Հիսուսին նույնիսկ այսքան վաղ՝ մարդկության պատմության հենց սկզբում։ Այս համապատասխանում է զավակի հետ որպես «նա», այլ ոչ թե «կին» (she), «նրանք» կամ «դա»։ Եթե կարդաք հանելուկը այդ տեսանկյունից, այն կլինի իմաստալից։

Ինտերնետային արխիվ։ Գրքի պատկերներ , առանց սահմանափակումների, Վիքիպեդիայի միջոցով։
«Խայթել նրա գարշապարը»??
Բայց ի՞նչ է նշանակում, որ օձը կխայթի «իր գարշապարը»։ Մեկ տարի ես աշխատում էի Կամերունի ջունգլիներում։ Մենք ստիպված էինք հագնել հաստ ռեզինե կոշիկներ այդ խոնավ եղանակին, քանի որ օձերը պառկած էին բարձր խոտերի մեջ և կարող էին խայթել քո ոտքը – քո գարշապարը – ու սպանել քեզ։ Այդ ջունգլիի փորձառությունից հետո ամեն ինչ հասկանալի դարձավ ինձ համար: Այդ «Նա»-ն կոչնչացներ Սատանային՝ օձին։ Բայց «նա»-ն այդ ընթացքում կսպանվեր։ Սա նախանշում է Հիսուսի զոհաբերության միջոցով ձեռք բերված հաղթանակը։
«Կինը» – Կրկնակի իմաստ
Այսպիսով, եթե այս Խոստումը տրված Սկզբում վերաբերում է Հիսուսին, ապա կինը կլինի այն կույս կինը, որ ծնեց նրան՝ Մարիամը։ Սակայն կա նաև երկրորդ իմաստ։ Ուշադրություն դարձրեք, թե Հին Կտակարանի մեկ այլ Մարգարե ինչպես է անդրադառնում Իսրայելին։
Օ Իսրայել… Եվ քեզ ինձ պիտի նշանեմ հավիտյան…Քեզ ինձ պիտի նշանեմ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։
ՈՎՍԵԵ 2:17-20. Մ.Թ.Ա. 800թ.
Աստվածաշնչում Իսրայելը հիշատակվում է որպես Տիրոջ կինը։ Այնուհետև, վերջին գիրքը Աստվածաշնչում նկարագրում է մի հակամարտություն այս կինոջ և իր թշնամու հետ։
Մի կին՝ արևով պարուրված,…և իր գլխին տասներկու աստղերով պսակ։ Նա, հղի լինելով, աղաղակում էր երկունքի ցավերից և տառապանքից, որ ծներ։
Եվ…ահա մի մեծ հրաշեկ վիշապ…կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար։
Եվ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի…
Եվ այս Մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։
Երբ վիշապը տեսավ, որ երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արու զավակ ծնեց…Վիշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու…
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 12:1-17, Մ.Թ. 90
Քանի որ Հիսուսը հրեա էր, նա միաժամանակ Մարիամի (կին) և Իսրայելի (կին) զավակն է։ Խոստումը երկու կողմից էլ իրականացավ։ Հին օձը թշնամանքի մեջ է Իսրայելի, «կնոջ», հետ և նրան պատերազմ է հայտարարել։ Սա բացատրում է այն անզուգական դժվարությունները, որոնցով հրեաները տառապել են իրենց երկար պատմության ընթացքում, և դա կանխատեսվել էր հենց սկզբից։
Օձի զավակը՞
Բայց ո՞վ է Սատանայի այս զավակը։ Աստվածաշնչի վերջին գրքում, Ծննդոցում գրված Խոստումից հազարավոր տարիներ և շատ էջեր անց, կանխատեսվում է անձ որ գալիս է։ Ուշադրություն դարձրեք նկարագրությանը.
Գազանը, որին տեսար, որ կար և այժմ չկա, ելնելու է անդունդից և դեպի կորուստ է գնալու։ Եվ պիտի զարմանան երկրի վրայի այն բնակիչները, որոնց անուններն աշխարհի սկզբից ի վեր գրված չեն կյանքի գրքում, երբ տեսնեն այդ գազանին, որ կար և այժմ չկա, բայց վերստին գալու է։
«Այստեղ իմաստուն միտք պետք է ունենալ:
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 17:8-9, գրվել է Հովհաննեսի կողմից մ.թ. մոտ 90 թվականին
Սա նկարագրում է կնոջ ժառանգի և Սատանայի զավակի միջև կռիվը։ Սակայն այն առաջին անգամ բացահայտվել է Ծննդոցի Խոստման մեջ՝ Աստվածաշնչի հենց սկզբում, իսկ մանրամասները լրացվել են ավելի ուշ։ Սատանայի և Աստծո միջև մենամարտի վերջնական հետհաշվարկը սկսվել է վաղուց՝ Աստծո այգում։ Դա կարող է գրեթե ձեզ համոզել, որ պատմությունը իրականում Նրա պատմությունն է։
Աստվածաշնչյան Պատմությունը շարունակվում է
Այդ օրվա իրադարձությունները այս Խոստումով չեն ավարտվում։ Այնուհետև Աստված հագցնում է նրանց՝ մի քայլ, որը լի է խորհրդանշական իմաստով։
Հետո Աստվածաշնչյան պատմությունը պատմում է աղետալի ջրհեղեղի մասին , որը ոչնչացրեց գրեթե ամբողջ մարդկությանը, որին հաջորդեց տարբեր լեզուների և ազգերի առաջացումը: Այս իրադարձություններից հետո Աստված կատարեց իր առաջին քայլը՝ վերը նշված Խոստումը ավարտելու համար: Նա դա արեց կանչելով մի մարդու որպեսզի երկար ճանապարհորդի: