Skip to content
Home » Ապականված(մաս 2)… և Թիրախը Վրիպելը

Ապականված(մաս 2)… և Թիրախը Վրիպելը

  • by
Ինտերնետային Արխիվի Գրքերի Պատկերներ , առանց սահմանափակումների, Վիքիպահեստի միջոցով

Աստվածաշնչում մենք նկարագրված ենք որպես ապականված, Աստծո կողմից մեզ ստեղծած պատկերից հետո։ Ինչպե՞ս է սա տեղի ունեցել։ Այդ նկարագրվում է Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում։ «Աստծո պատկերով» ստեղծվելուց կարճ ժամանակ անց, առաջին մարդիկ ( Ադամն ու Եվան ) փորձության ենթարկվեցին ընտրության միջոցով։ Աստվածաշունչը նկարագրում է նրանց զրույցը «օձի» հետ։ Օձը միշտ նկատվել է որպես Սատանան ՝ Աստծո հոգևոր թշնամին։ Աստվածաշնչում Սատանան սովորաբար խոսում է ինչոր մեկի միջոցով։ Այս դեպքում նա խոսում է օձի միջոցով։

Գայթակղություն Այգու մեջ

Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։ Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. “Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք”»։ Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի. այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ։ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և իմացան, որ մերկ են, և թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։ 

ԾՆՆԴՈՑ 3:1-7

Ընտրությունը

Նրանց ընտրությունը (և գայթակղությունը) այն էր, որ կարող էին «Աստծո նման լինել»։ Մինչ այդ նրանք վստահել էին Աստծուն ամեն ինչում, բայց հիմա նրանք ունեին ընտրություն՝ դառնալ «Աստծո պես», վստահել իրենց և լինել իրենց սեփական աստվածը։

Իրենց ինքնակառավար լինելու ընտրությունից հետո նրանք փոխվեցին։ Նրանք զգացին ամոթանք և փորձեցին թաքցնել իրենց մեղքը։ Երբ Աստված դեմ առ դեմ կանգնեց Ադամին, նա մեղադրեց Եվային (և Աստծուն, որը նրան ստեղծել էր)։ Եվան օձին մեղադրեց։ Ոչ ոք չնդունեց պատասխանատվությունը։

Այդ Ընտրության Հետևանքները

Այդ օրվանից սկսվածը շարունակվեց, քանի որ մենք ժառանգել ենք նույն անկախ լինիելու բնույթը։ Ոմանք սխալ են ըմբռնում Աստվածաշունչը և կարծում են, որ այն մեխադրում է մեզ Ադամի վատ ընտրության համար։ Մեղադրվողը միայն Ադամն է, բայց մենք ապրում ենք նրա որոշման հետևանքներով։ Մենք այժմ ժառանգել ենք Ադամի այս անկախ բնույթը։ Մենք գուցե չցանկանանք լինել տիեզերքի աստվածը, բայց մենք ուզում ենք, Աստծուց առանձին, աստվածներ լինել մեր միջավայրում:

Սա բացատրում է շատ թեմաներ մարդկային կյանքի մասին. մենք կողպում ենք մեր դռները, մեզ պետք է ոստիկանությունը, և մենք ունենք համակարգչային գաղտնաբառեր, քանի որ հակառակ դեպքում մենք միմիյանցից կգողանանք: Հասարակությունները ի վերջո փլուզվում են որովհետև մշակույթները հակված են քայքայվելու: Ահա թե ինչու կառավարման և տնտեսական համակարգերի բոլոր տեսակները, չնայած որոշները ավելի լավ են աշխատում քան մյուսները, վերջ ի վերջո բոլորը փլուզվում են: Ինչ-որ բան մեր էության մեջ, ստիպում է մեզ կարոտել այն, թե բաները ինչպես պետք է լինեն:

Մեղք – Վրիպել

Այդ «վրիպել» բառը ամփոփում է մեր իրավիճակը։ Աստվածաշնչյան տոխերից մեկը, այս թեման ավելի լավ հասկանալու համար, տալիս է պատկերացում։ Այնտեղ ասվում է.

Այս ամբողջ ժողովրդի մեջ ընտրված ու ձախլիկ յոթ հարյուր մարդ կար, որոնք բոլորն էլ պարսատիկով մազի վրա քար էին գցում՝ առանց վրիպելու։ (ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:16)

Սա նկարագրում է այն զինվորներին, ովքեր վարպետորեն օգտագործում էին պարսատիկները և երբեք չէին վրիպում։ Վերևում «վրիպում» բառը եբրայերեն թարգմանված יַחֲטִֽא է։ Այն նաև Հին Կտակարանում թարկմանվում է որպես մեղք։

Զինվորը քար է վերցնում և կրակում է, թիրախին դիպչելու համար։ Եթե նա վրիպի, ապա նա իր նպատակին չի հասնի։ Նույն կերպ, Աստված մեզ ստեղծել է Իր պատկերով, որպեսզի հարվածի թիրախին՝ Նրա հետ մեր հարաբերություններում և ուրիշների հետ վարվելիս։ «Մեղք» գործել նշանակում է բաց թողնել Աստծո կոխմից մեզ համար նախատեսված այս նպատակը կամ թիրախը:

Այս վրիպած թիրախի պատկերը ո՛չ ուրախալի է, ո՛չ էլ լավատեսական։ Մարդիկ երբեմն ուժեղ արձագանք են ունենում մեղքի մասին Աստվածաշնչյան ուսմունքին։ Մի անգամ մի համալսարանական ուսանող ինձ ասաց. «Ես չեմ հավատում, որովհետև այն ինչ ասվում է ինձ դուր չի գալիս»։ Բայց ի՞նչ կապ ունի «հավանելը» ճշմարտության հետ։ Ես չեմ սիրում հարկերը, պատերազմները կամ երկրաշարժերը. ոչ ոք չի սիրում, բայց դա դրանք չի դարձնում անճշտություն։ Մենք չենք կարող արհամարել դրանցից որևէ մեկը։ Օրենքների, ոստիկանակնության, կողպեքների և անվտանգության բոլոր համակարգերը, որոնք մենք կառուցել ենք հասարակության մեջ՝ մեզ միմյանցից պաշտպանելու համար, ցույց են տալիս, որ ինչ-որ բան այն չէ։ Առնվազն պետք է բաց մտքով դիտարկենք մեր մեղքի մասին այս Աստվածաշնչյան ուսմունքը։

Աստված Հայտարարում է Իր Օգնությունը

Մենք ունենք խնդիր։ Մենք մեր սկզբնական ստեղծված պատկերից ապականված ենք։ Ուստի, երբ խոսքը վերաբերում է մեր բարոյական գործողություններին, մենք վրիպում ենք թիրախը։ Բայց մեր անօգնականության մեջ Աստված չլքեց մեզ։ Նա ուներ մեզ փրկելու ծրագիր, և այդ պատճառով Ավետարանը բառացիորեն նշանակում է «բարի լուր», որովհետև այս ծրագիրը բարի լուրն է, որ Նա փրկելու է մեզ։ Աստված չսպասեց մինչև Աբրահամը, որ հայտարարի այս լուրը. նա առաջին անգամ հայտարարեց այն Ադամի և Եվայի հետ նույն զրույցի ժամանակ։ Հաջորդիվ կանդրադառնանք այս առաջին Բարի Լուրի հայտարարությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *